Բաժին. Բլոգ

Ինչ փոփոխություններ են լինելու Բիզնես 24-ի «Աշխատավարձի Հաշվիչ»-ում 2020թ. հունվարի 1-ից

Բիզնես 24-ի Աշխատավարձի հաշվիչը օգտատերերի կողմից առավել պահանջված գործիքներից է։ Հարկային փոփոխությունների արդյունքում 2019թ.-ի դեկտեմբերի 15-ից Աշխատավարձի հաշվիչի դրույքաչափերը կփոխվեն՝ 2020թ.-ի հունվարի 1-ից գործող օրենքի համաձայն։

2019թ. հունիսի 25-ին Ազգային Ժողովն ընդունեց Հարկային փոփոխությունների փաթեթը, որի դրույթների մեկը վերաբերում է Աշխատավարձից պահվող եկամտահարկին։

Իրականացված փոփոխությունների արդյունքում եկամտահարկը համահարթեցվել է և 2020թ. հունվարի 1-ից կկազմի 23%, 2021թ. սկզբից՝ 22%, 2022թ.հունվարի՝ 21% և 2023թ. սկզբից՝ 20%։

Փոփոխություններ են լինելու նաև կուտակային կենսաթոշակային դրույքաչափերում՝ սակայն 2021թ. հունվարի 1-ից։

Այժմ գործում է սոցիալական վճարի հետևյալ դրույքաչափը՝ 2.5%, եթե աշխատավարձի ամսական չափը փոքր է (կամ հավասար) 500,000 դրամից և 10%-ի ու 37,500 դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափն ավել է 500,000 դրամից։ Կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37,500 դրամը:

2021թ. սկզբից սոցիալական վճարի չափը կլինի 3.5%, եթե աշխատավարձի ամսական չափը փոքր է (կամ հավասար) 500,000 դրամից և 10%-ի ու 32,500 դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափն ավել է 500,000 դրամից։ Կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 32,500 դրամը:

2022թ. սկզբից սոցիալական վճարի չափը կլինի 4.5%, եթե աշխատավարձի ամսական չափը փոքր է (կամ հավասար) 500,000 դրամից և 10%-ի ու 27,500 դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափն ավել է 500,000 դրամից։ Կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 27,500 դրամը:

Share