Բաժին. Բիզնես

Facebook-ը գործարկում է Live գործառույթը համակարգիչների և նոթբուքերի համար

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանց Facebook-ը հայտարարել է Live ուղիղ հեռարձակման գործառույթի հնարավորությունների ընդլայնման մասին։ Խոսքը գնում է համակարգիչների և նոտբուքերի համար Live գործառույթի հասանելիության մասին։

Հիշեցնենք, որ մինչ այս Live գործառույթը հասանելի է միայն մոբայլ սարքերի համար։ Live-ի գործառույթների ընդլայնումը զգալիորեն կմեծացնի Live-ից օգտվողների թիվը։ Կանխատեսվում է, որ Live-ից ակտիվորեն կօգտվեն գեյմերները, որոնք հնարավորություն կստանան խաղերի ընթացքը հեռարձակել ինտերնետի միջոցով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share