Բաժին. Բիզնես

2017թ. առաջին եռամսյակում աշխարհում վաճառքի է հանվել 347.4 մլն սմարթֆոն

IDC վերլուծական ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի առաջին եռամսյակում աշխարհում վաճառքի է հանվել 347.4 մլն սմարթֆոն, ինչը 2016թ.-ի համանման ցուցանիշից ավել է 4.3%-ով։ Հատկանշական է, որ Samsung-ի և Apple-ի մասնաբաժինները նվազել են, միևնույն ժամանակ աճել են չինական ընկերությունների մասնաբաժինները։

Samsung-ի մասնաբաժինը կրճատվել է 1 տոկոսային կետով և կազմել 22.8% կամ 79.2 մլն սմարթֆոն։ Apple-ի մասնաբաժինը կրճատվել է 0.5 տոկոսային կետով և կազմել 14.9% կամ 51.6 մլն սմարթֆոն։ Երրորդ հորիզոնականում Huawei-ն է, չինական ընկերության մասնաբաժինն աճել է 1.4 տոկոսային կետով և կազմել 9.8% կամ 34.2 մլն սմարթֆոն։ OPPO-ի մասնաբաժինն աճել է 1.5 տոկոսային կետով և կազմել 7.4% կամ 25.6 մլն սմարթֆոն։ Vivo-ի մասնաբաժինն աճել է 0.8 տոկոսային կետով և կազմել 5.2% կամ 18.1 մլն։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share