Բիզնես | 11:49 05/10/17

Ներկայացվել են Google Pixel 2 և Pixel 2 XL սմարթֆոնները

Google կորպորացիան ներկայացրել է Pixel սմարթֆոնների երկրորդ սերունդը՝ Google Pixel 2 և Pixel 2 XL։ Սմարթֆոններն արտաքնապես բավական նման են նախկին մոդելներին՝ Pixel և Pixel XL:

Նոր սմարթֆոններում բացակայում է ականջակալների միացման անցքը, սմարթֆոնները միայն կարող են աշխատել անլար ականջակալների հետ։ Լիցքավորման պորտը նույնպես փոխվել է՝ USB Type-C։

Google Pixel 2-ի էկրանը 5" անկյունագծով և 1920 х 1080px չափով OLED է, իսկ Pixel XL 2-ի էկրանը` 5.5", 2880 x 1440px, pOLED:

Սմարթֆոնները զինված են 8mp դիմային և 12mp հիմնական տեսախցիկներով, Qualcomm Snapdragon 835 պրոցեսորով, 4GB օպերատիվ հիշողությամբ։ Սմարթֆոնները կառաջարկվեն 64GB և 128GB ներքին հիշողության ծավալներով տարբերակներով։ Pixel 2-ի մարտկոցի հզորությունը 2700 mAh է, իսկ Pixel 2 XL-ի մարտկոցինը՝ 3520 mAh:

Սմարթֆոնները պաշտպանված են փոշուց և ջրից՝ IP 67 ստանդարտ, աշխատում են Android 8.0 Oreo օպերացիոն համակարգերով։ Սմարթֆոններն առաջարկվում են կապույթ, սև և սպիտակ գույներով։ Google Pixel 2-ի գինը մեկնարկում է 649 դոլարից, իսկ Google Pixel 2 XL-ի գինը՝ 849 դոլարից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Facebook Linkedin Twitter Google+