Բաժին. Բիզնես

Աշխարհում ամենից շատ վաճառվող սմարթֆոնը iPhone 7-ն է

2017 թվականի առաջին կիսամյակում աշխարհում ամենից շատ վաճառվող սմարթֆոնը դարձել Է iPhone 7-ը: Դա, ինչպես հայտնել Է Phonearena-ն, հետեւում Է IHS Markit-ի վերլուծաբանների հաշվետվությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տարածվածության ցուցրանիշով երկրորդը iPhone 7 Plus-ն Է: Առաջատարների եռյակը եզրափակում Է Samsung Galaxy Grand Prime Plus-ը: Դա բյուջետային հինգդյույմանոց սմարթֆոն Է՝ 130 եւ ավելի դոլար արժողությամբ: Հնգյակում տեղ են գտել նաեւ iPhone 6s-ը եւ Samsung Galaxy S8-ը: Ընդամենը տասնյակ են մտել Samsung-ի հինգ սմարթֆոններ, Apple-ի չորս եւ Oppo չինական ընկերության միայն մեկ սմարթֆոն:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share