Բիզնես | 19:00 08/11/17

Twitter-ի հաղորդագրությունների առավելագույն նիշերի քանակը կրկնապատկվել է

Twitter միկրոբլոգների ծառայությունը հաղորդագրություններում կրկնակի՝ մինչեւ 280 ավելացրել Է թույլատրելի նշանների թիվը:

Ավելի վաղ միկրոբլոգում հաղորդագրությունները սահմանափակված Էին 140 նշանով: Սեպտեմբերին Twitter-ն սկսել Էր նշանների թիվը 280-ի հասցնելու թեստավորումը, բայց նորամուծությունը մատչելի Էր սոսկ ոչ մեծ խումբ օգտատերերի համար:

Ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին իր օգտահաշվում գրել Է. «140 + 140»:

ԱՄՆ-ի Twitter Inc. ընկերությունը հիմնվել Է 2006 թվականին: Ընկերության հիմնական պրոդուկտը սոցիալական ցանցն Է կարճ հաղորդագրությունների հրապարակային փոխանակման համար: Կենտրոնակայանը գտնվում Է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ):

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Facebook Linkedin Twitter Google+