Բաժին. Բիզնես

Կարաս ազգային սննդի ցանցն արժանացել է միջազգային որակի նշանի / մրցանակի

Նոյեմբերի 18-ին Կարաս ազգային սննդի ցանցին շնորհվեց միջազգային որակի մրցանակ՝ Եվրոպական որակի կազմակերպության (European Organization for Quality, EOQ) և Միավորված ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից նախաձեռնած «Որակի համաշխարհային օր» խորագիրը կրող միջոցառուման շրջանակներում։

Նշենք, որ միջոցառումը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ և կազմակերպվել էր «Համազգային վստահություն» խորհրդի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ համատեղ։

Մրցանակաբաշխությանը մասնակցում էին հանրապետության նշանավոր, առավել որակյալ արտադրանքով աչքի ընկնող և սպառողների վստահությունը վայելող կազմակերպություններ։ Առաջատարները որոշվել էին սոցիոլոգիական հարցումների և Փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, ինչպես նաև հաշվի էին առնվել կազմակերպությունների տարբեր միջազգային սերտիֆիկատների Ձեռքբերումը։

Միջոցառմանը հրավիրված էին նաև արտասահմանյան հյուրեր՝ մասնավորապես Ռուսաստանի արտադրողների և արդյունաբերողների միության, Ռուսաստանի որակի կազմակերպության, Եվրոպական որակի կազմակերպության ներկայացուցիչները։

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանը ակնառու առաջխաղացում ցուցաբերեց՝ իր ներքին և արտաքին շուկաներում որակյալ արտադրանք ներկայացնելով», – նշեց Որակի Եվրոպական կազմակերպության պատվավոր նախագահ Յուրի Գուսակովը: «Մենք ձգտում ենք աջակցել հայ արտադրողներին իրենց որակյալ արտադրանքի և ծառայությունների համար ստանալ հատուկ նախատեսված եվրոպական և ասիական մրցանակներ, ինչպես նաև կիսվել տասնամյակների ընթացքում ձեռք բերած փորձով Ստանդարտների ազգային ինստիտուտի մեր հայ գործընկերների հետ», – հավելեց նա:

Նշենք, որ Կարաս ազգային սննդի ցանցին միջազգային որակի մրցանակը շնորհեց հենց Յուրի Գուսակովը։

«Մեր ողջ թիմի համար մեծ պատիվ է մեր ծառայությունների որակի կատարելագործման գծով ջանքերի դիմաց միջազգային որակի մրցանակի արժանանալը։ Նշեմ, որ Կարասը միշտ կարևորել է որակի բարձր չափանիշներով աշխատելու սկզբունքը և 2016թ. հաջողությամբ ներդրել է HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշները՝ կիրառվելով դրանք արդեն 2-րդ տարին և վերահսկելով սննդամթերքի արտադրության և պահպանման անվտանգությունը»,-նշեց Կարաս ազգային սննդի ցանցի հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը։

—————————————————————–

ԿԱՐԱՍ –ը հիմնադրվել է 2005թ-ին Հայաստանում և հանդես է գալիս որպես ազգային սննդի ցանց` ընդգրկելով 15 սպասարկման մասնաճյուղ: Այսօր ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ամսական ավելի քան 250․000 հաճախորդի, ճաշացանկում ներկայացված են ավելի քանի 300 ապրանքատեսակ, ընկերության առաքման ծառայությունը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Մշտապես հասանելի, կորպորատիվ բարձր պատասխանատվությամբ և լավագույն առաջարկներ ներկայացնող, սպասարկման բարձր որակով և տեսականու բազմազանությամբ աչքի ընկնող Կարաս ազգային սննդի ցանցը շարունակում է ոլորտում թելադրել որակի նոր չափանիշներ՝ սպառողին առաջարկելով լավագույնը:

Share