Բաժին. Բիզնես

Samsung-ը ճկվող էկրանով սմարթֆոն է ցուցադրել

Լաս Վեգասում կայացած CES-2018 ցուցահանդեսի ավարտից անմիջապես առաջ Samsung կորպորացիան ցուցադրել է Galaxy X գաղտնի սմարթֆոնը։ Ցուցադրությունը կազմակերպվել է սահմանափակ թվով հյուրերի համար։

Հյուրերին չի թւյլատրվել լուսանկարներ անել, սակայն տեղեկատվության արտահոսքը որոշ տեղեկություններ է հայտնել սմարթֆոնի մասին։ Խոսքը գնում է 7.3″ անկյունագծով էկրանով սմարթֆոնի մասին, որի էկրանը ճկվում է։

Սմարթֆոնը արտադրության կդրվի 2018թ. նոյեմբերին։ Հարավկորեացիները հայտնել են, որ ճկվող էկրանի կառուցվածքի հիմնական թերությունը ճկումների փոքր քանակն է։

Samsung-ն այժմ փորձարում է էկրան, որը կարելի է ճկել 12մմ-ով, իսկ ճկումների քանակը կգերազանցի 200,000-ը։ Եթե սույն ցուցանիշն արձանագրվի, ապա 2019թ.-ի սկզբին Samsung-ը կարող է արդեն վաճառքի հանել սմարթֆոնը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share