Բաժին. Բիզնես

Boston Dynamics-ի ռոբոտը դուռ է բացում

Boston Dynamics-ի YouTube-յան ալիքը հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ ռոբոտաշինական լաբորատորիան ցուցադրել է դուռ բացող ռոբոտ։

Տեսանյութում պատկերված է SpotMini ռոբոտը, որը հանրությանն է ներկայացվել դեռևս 2016թ.-ին։ SpotMini-ի մեջքի մասում ավելացվել է ձեռք, որի միջոցով էլ բացվում է դուռը։

Հատկանշական է, որ ռոբոտն ինքն է տարբերակում փակված դուռը և փորձում բացել այն։ Դուռը բացելուց հետո SpotMini-ն պահում է այն, ինչը թույլ է տալիս իր «ընկերոջն» անցնել մյուս սենյակ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share