Բաժին. Բիզնես

Ներկայացումից մեկ շաբաթ առաջ Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոններն ամբողջովին գաղտնազերծվել են

Փետրվարի 25-ին Samsung-ը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնները, սակայն արդեն այժմ համացանցում են հայտնվել նոր սմարթֆոնների լուսանկարները։ Տվյալների արտահոսքը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել առևտրային ցանցերից մեկի միջոցով

Նախնական տվյալների համաձայն Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնները չափերով նման կլինեն Samsung Galaxy S8 և S8+ սմարթֆոններին՝ 5.8″ և 6.2″ Super AMOLED էկրաններով և Quad HD+, 2960x1440px կետայնությամբ։ Սմարթֆոնների դիզայնն անչափ նման է նախորդ մոդելներին։ Samsung Galaxy S9+ մոդելը կունենա 6ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ Samsung Galaxy S9՝ 4ԳԲ։ Samsung Galaxy S9+ մոդելը կունենա 12+12 ՄՊ երկակի տեսախցիկ, իսկ Galaxy S9՝ 12 ՄՊ։

Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների մարտկոցների հզորությունը 3000 և 3500 mAh է։ Երկու մոդելն էլ ունի մինչև 400ԳԲ ծավալով microSD քարտ տեղադրելու հնարավորություն։ Սմարթֆոնները պաշտպանված են ջրից և փոշուց՝ IP68 ստանդարտ։ Սմարթֆոնները կաշխատեն Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով։

Samsung-ը սմարթֆոնները պաշտոնապես կներկայացնի MWC 2018 ցուցահանդեսի շրջանակներում՝ փետրվարի 25-ին։ Սմարթֆոնների պաշտոնական վաճառքները կմեկնարկեն մարտի 8-ին։ Galaxy S9-ի գինը կկազմի 1,127 դոլար, իսկ Galaxy S9+ մոդելը կարժենա 1,255 դոլար։ Սմարթֆոնները կթողարկվեն սև, մանուշակագույն, երկնագույն և մոխրագույն տարբերակներով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share