Բաժին. Բիզնես

Forbes. Ռուսաստանի առաջատար ինտերնետ ընկերությունները 2018

Forbes-ի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսատսանի խոշորագույն ինտերնետ ընկերությունների ցուցակը։

20 հորիզոնականից բաղկացած ցուցակը գլխավորում է Yandex-ը՝ 12,38 մլրդ դոլար։ Երկրորդ հորիզոնականում է Mail.ru Group-ը՝ 6.86 մլրդ դոլար։ Երրորդ հորիզոնականում է Avito-ն՝ 2.734 մլրդ դոլար։

Wildberries առևտրային հարթակը չորրորդն է՝ 602 մլն դոլար։ Հինգերորդ տեղում է Lamoda առևտրային հարթակը՝ 454 մլն դոլար։ Ozon-ը վեցերորդն է՝ 369 մլն դոլար։ Յոթերորդ տեղում է Biletix տոմսերի վաճառքի հարթակը՝ 264 մլն դոլար։ Ութերորդ տեղում է աշխատանքի որոնման Headhunter հարթակը՝ 228 մլն դոլար։ Citilink առևտրային հարթակն իններորդ հորիզոնականում է՝ 224 մլն դոլար և տասնյակը եզրափակում է 2gis տեղորորշման հարթակը՝ 211 մլն դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share