Բաժին. Բիզնես

Airbus-ի թռչող տաքսու առաջին թռիչքը

Airbus ընկերությունը ցուցադրել Է Vahana նախագծի Alpha One իր առաջին թռչող տաքսու թռիչքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գրում Է DailyMail-ը, թռիչքը կայացել Է տակավին հունվարի վերջին Փենդլթոնում (Օրեգոնի նահանգ, ԱՄՆ): Առաջին լիարժեք թռիչքային փորձարկման ժամանակ անօդաչու ապարատն օդ Է բարձրացել 16 ֆուտ (գրեթե հինգ մետր) և երկնքում անցկացրել 53 վայրկյան: Հաջորդ փորձարկումների ժամանակ մշակողները մտադիր են ստուգել մինչև առաջադրված կետը դրոնի թռչելու ունակությունը:

Alpha One-ի գաբարիտները կազմում են 6,2 մետր լայնություն, 5,7 մետր երկարություն և 2,8 մետր բարձրություն: Այն կարող Է բարձրացնել մնչև 745 կիլոգրամ, սակայն խցիկում տեղ կլինի ընդամենը մեկ ուղևորի համար: Դրոնն աշխատում Է միայն Էլեկտրականությամբ: Այն մշակվել Է կոնվերտոպլանի սկզբունքով, ունի ութ պտուտակ և վեց ռոտոր: Ապարատը կարող Է բարձրանալ ուղղաձիգ և ինքնուրույն կարգավորում Է թևերի դիրքը:

Alpha One-ի մշակումն սկսվել Է 2016 թվականին: Airbus ընկերությունը պլանավորում Է արտադրանքն առևտրային շուկա հանել 2020 թվականին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share