Բաժին. Բիզնես

Չինացի միլիարդատերը գնել է Դայմլերի (Mercedes-Benz) բաժնետոմսերի 9.69%-ը

Գերմանական Daimler AG-ն հայտարարել է ավտոկոնցեռնի բաժնետոմսերի 9.69%-ի (103,619,340 բաժնետոմս) գնման մասին։ Վաճառված փաթեթի արժեքը գնահատվում է 9 մլրդ դոլար։ Առաջատար ավտոկոնցեռնի բաժնետոմսերը գնել է չինացի միլիարդատեր և Geely կոնցեռնի հիմնադիր Լի Շուֆուն։

Չինացի գործարարն իր որոշումը բացատրել է գերմանացի գործընկերների հետ էլեկտրական և ավտոմատ կառավարվող մեքենաների արտադրական գործակցություն հիմնելու ցանկությամբ։

Geely-ի ղեկավարը համոզված է, որ Daimler AG-ն հաջողությամբ կարող է մրցակցել Tesla, Google և Uber տեխնոլոգիական հսկաների հետ։ Լի Շուֆուն նաև ցանկանում է Diamler-ի էկոլոգիապես մաքուր մեքենայի տեխնոլոգիաները ներդնել Չինաստանում։

Հիշեցնենք, որ Geely-ն նախկինում ևս մեծ ներդրումներ է կատարել ավտոմեքենաշինության ոլորտում։ Կոնցեռնը գնել է մալազիական Proton ընկերության 49%-ը և 3.3 մլրդ դոլար ներդրել Volvo Trucks-ում։

Share