Բաժին. Բիզնես

Ներկայացվել է Mercedes-Maybach Pullman-ի թարմացված տարբերակը

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը ցուցադրել է Mercedes-Maybach Pullman  ամենաշքեղ ներկայացուցչական մոդելի թարմացված տարբերակը։ Մեքենայի արտաքին փոփոխությունները սահմանափակվել են դիմային ուղղահայաց ճաղավանդակով, 10 անցքով 20″ չափի անվահեծերով և փետրվարին ներկայացված թարմացված Mercedes-Maybach S-Class-ի նման երկգույն թափք ունենալու հնարավորությամբ։

Mercedes-Maybach Pullman-ը S դասի ամենաերկար մոդելն է՝ 6.5 մետր։ Մեքենան զինված է 630 ձիաուժ հզորությամբ V12 բիտուրբո շարժիչով։ Վառելիքի ծախսը 100 կմ-ի համար 14.6 լիտր է։ Մեքենան 100 կմ/ժ արագության հասնում է 6.5 վայրկյանում։

Մեքենայի հետին մասում 4 ուղևորի նստատեղ կա։ Mercedes-Maybach Pullman-ի համար առաջարկվում է ներքին հարդարման 3 նոր տարբերակ՝ շագանակագույն, մոխրագույն և կապույտ գուների համադրությամբ։

Մեքենայի գինը սկսում է 500,000 եվրոյից։

Share