Բաժին. Բիզնես

Yandex.Taxi-ն այժմ գործում է Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Սպիտակում և Արթիկում

Yandex.Taxi ծառայությունը գործարկվել է Հայաստանի ևս հինգ քաղաքներում` Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Սպիտակում և Արթիկում: Այսուհետ այս քաղաքների բնակիչներն ու զբոսաշրջիկները կարող են տաքսի պատվիրել բջջային հավելվածի կամ taxi.yandex.com կայքի միջոցով:

Yandex.Taxi-ն ավտոմատ կերպով որոշում է օգտատիրոջ գտնվելու վայրը և պատվերն առաջարկում այն վարորդին, ով ամենաարագը կմոտենա պատվիրատուին. հավելվածը հաշվի է առնում հեռավորությունը և ճանապարհային իրավիճակը: Տաքսու սպասման միջին ժամանակը 3-5 րոպե է, մեքենայի մոտեցմանը կարող եք հետևել հավելվածում առկա քաղաքի քարտեզի միջոցով։

Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Սպիտակում և Արթիկում երթևեկության նվազագույն արժեքը չի գերազանցում 200 դրամը։ Արժեքի մեջ ներառված է մեքենայի մոտեցման և ճանապարհի 2 կմ-ի արժեքը, այնուհետև, մեկ կիլոմետրը’ առավելագույնը 100 դրամ: Օրինակ, Սպիտակում 200 դրամով կարող եք Սուրեն Ավետիսյան փողոցից հասնել Ալեք Մանուկյան փողոց, իսկ Հրազդանում’ քաղաքապետարանի շենքից մինչև Սպանդարյան 5 հասցե։

«Այն քաղաքներում, որտեղ գործում է մեր ծառայությունը, տաքսին դառնում է առօրյա կյանքի մի մասը: Այն աշխատավայր հասնելու, առևտրի կամ հյուր գնալու էժան, արագ և հուսալի միջոց է: Պատվերն ավտոմատ կերպով փոխանցելով այն վարորդին, ով ամենաարագը կմոտենա պատվիրատուին, մենք կրճատում ենք մեքենայի մոտեցման և պարապ ընթացքի ժամանակը, իսկ վարորդի համար նոր պատվեր փնտրում ենք այն վայրում, ուր նա արդեն գնում է ուղևորի հետ: Այս ամենը նվազեցնում է ուղևորության ինքնարժեքը. վարորդները վաստակում են ավելի շատ, իսկ օգտատերերը վճարում են ավելի քիչ», — պատմում է Yandex.Taxi-ի միջազգային զարգացման տնօրեն Մուշեղ Սահակյանը:

Yandex.Taxi-ին վարորդների հետ ուղղակիորեն չի աշխատում, այն համագործակցում է միայն տաքսոպարկերի և դիսպետչերական ծառայությունների հետ: Պատվերները բաշխելիս հավելվածը հաշվի է առնում վարորդի վարկանիշը, որը ձևավորվում է օգտատերերի գնահատականների և կատարված ուղևորությունների վիճակագրության հիման վրա:

Հայաստանում ծառայությունը գործարկվեց 2016 թվականի հուլիսին: Այսօր Yandex.Taxi-ն գործում է Երևանում և երկրի մի քանի շրջաններում` Լոռու մարզում (Վանաձոր, Սպիտակ), Շիրակի մարզում (Գյումրի, Արթիկ), Կոտայքի մարզում (Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր, Չարենցավան), Արարատի մարզում (Արտաշատ, Վեդի, Մասիս) և Սյունիքի մարզում (Գորիս, Կապան)։

Yandex.Taxi անվճար հավելվածը հասանելի է iOS-ի և Android-ի համար՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով:

———–

Yandex.Taxi-ն առցանց տաքսի պատվիրելու ծառայություն է: Հավելվածը որոշում է օգտատիրոջ գտնվելու վայրը և պատվերն ուղարկում այն վարորդին, ով ամենաարագը կմոտենա պատվիրատուին: Yandex-ի տեխնոլոգիաները՝ պահանջարկի և խցանումների կանխատեսումը, քարտեզի վրա երթուղու կառուցումը և ալգորիթմերի միջոցով պատվերների բաշխումը, թույլ են տալիս նվազեցնել մեքենայի պարապուրդի ու դատարկ վազքի ժամանակը, որի շնորհիվ ուղևորության արժեքը նվազում է, իսկ վարորդների եկամուտը՝ ավելանում: Yandex.Taxi և Uber միավորված ընկերությունը գործում է ութ երկրների 300 քաղաքներում:

Share