Բաժին. Բիզնես

Ավանգարդ Մոթորսը ներկայացրել է Mercedes-Benz մակնիշի կոմերցիոն մոդելների ամբողջական շարքը

Հայաստանում Daimler AG պաշտոնական ներկայացուցիչ Ավանգարդ Մոթորս ընկերությունը ներկայացրել է Mercedes-Benz մակնիշի կոմերցիոն մոդելների ամբողջական շարքը՝ Vito Van, Vito Tourer, Sprinter, Sprinter Classic։ Նոր մեքենաները լիովին հարմարեցված են Հայաստանյան պայմաններին։

Ավանգարդ Մոթորսի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշել է, որ մոդելների առավելություններն են էժան գինը, երկարատև շահագործումը և հուսալիությունը։

Mercedes-Benz-ի նշված մոդելները գնելու համար ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունը ֆինանսավորում է տրամադրում շահավետ պայմաններով։

ԱԳԲԱ Լիզինգի տնօրեն Արսեն Բազիկյանը հայտնել է, որ ընկերությունը հանդես է գալիս մինչև 2 տարի մարման ժամկետով, 10% կանխավճարով, և տարեկան 4.9% տոկոսադրույքով լիցինգային առաջարկով։

Մեքենաների արժեքը սկսում է 14.9 մլն դրամից։ Ամենաթանկը մեծ զբոսաշրջային ավտոբուսներն են՝ 29 մլն դրամ։ Մեքենաների շարժիչները դիզելային են։

Ավանգարդ մոթորսը ներկայացրել է նաև մի քանի կոմերցիան առաջարկ.

– 5 տարվա կամ 150,000 – 200,000 կմ վազքի ամբողջական երաշխիքային փաթեթ,

– Trade In հատուկ ձեռքբերման տարբերակ

– 48 ժամյա սերվիս սպասարկում

– ապահովագրական փաթեթ մինչև 5 տարի

– հետագա հետգնման հնարավորություն

– թափքի վերասարքավորում և ձևափոխում

Մոդելներով հետաքրքրվողները մանրամասները կարող են ճշտել հետևյալ կոնտակների միջոցով․ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ – Հեռ․՝ +374 60 68 00 00, +374 10 66 80 00, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ – +374 10 31 88 88(80 86,80 89):

———–

Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով:

Share