Բաժին. Բիզնես

Google-ը թողարկել է ծրագրավորում սովորեցնող Grasshopper խաղ-հավելվածը

Google-ի Area 120 ստարտափ-ինկուբատորն օրերս թողարկել է Grasshopper անվանված խաղ-հավելվածը։ Grasshopper-ի միջոցով օգտատերերը հնարավորություն կունենան սովորել Javascript: Ուսուցման գործընթացն իրականցվում է փոքր խաղերի և գլուխկոտրուկների միջոցով։ Ուսուցումն իրականացվում է խաղափուլերով` որոնք գնալով բարդանում են։

Grasshopper-ը չի պահանջում մեծ ժամանակ, օրական բավական է նաև 5 րոպեն։ Հավելվածում գրանցվելու համար անրաժեշտ է Google-ի օգտահաշիվ։ Grasshopper-ը հասանելի է Google Play և App Store հարթակներում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share