Բաժին. Բիզնես

Ներկայացվել է OnePlus 6 սմարթֆոնը

Մայիսի 16-ին Լոնդոնում ներկայացվել է չինական OnePlus ընկերության հերթական գերհզոր սմարթֆոնը։ Մոդելն իրականացվել է առանց շրջանակի դիզայնով՝ էկրանի վերին մասւոմ iPhone X-ի նմանությամբ կտրվածով։

Սմարթֆոնի էկրանը Optic AMOLED է՝ 6.28″ անկյունագծով, Full HD+ կետային չափով՝ 2280x1080px: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը կրկնակի է՝ 16 և 20mp, իսկ դիմային տեսախցիկը 16mp է։ Սմարթֆոնում ներդրվել է դիմագծերի սկաներ, որի միջոցով կարելի է հանել սարքի արգելափակումը։

OnePlus 6-ը զինված է Qualcomm Snapdragon 845 պորցոսորով։ Սմարթֆոնի մարտկոցը 3300 mAh է, ներդրված է Dash Charge արագ լիցքավորման համակարգը։ Սմարթֆոնում նախատեսված է 2 SIM քարտ տեղադրելու հնարավորություն։ Տեղադրված են նաև հետևյալ մոդուլները՝ 4G VoLTE, Wi-Fi (802.11 ac), Bluetooth 5, GPS + ГЛОНАСС։ Oneplus 6-ը գործում է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով՝ Oxygen OS ձևավորմամբ։ Սմարթֆոնի չափերն են՝ 155,7 х 75,35 х 7,75 մմ, քաշը՝ 177 գրամ։

Սմարթֆոնը կունենա երեք մոդիֆիկացիա, որոնք կտարբերվեն օպերատիվ և ներքին հիշողության ծավալներով։ 6 GB օպերատիվ և 64 GB ներքին հիշողությամբ մոդելը կարժենա 529 դոլար, 8 GB օպերատիվ և 128 GB ներքին հիշողությամբ մոդելը կարժենա 579 դոլար, իսկ 8 GB օպերատիվ և 256 GB ներքին հիշողությամվ մոդելը կարժենա 629 դոլար։ Սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն հունիսի 5-ին, իսկ պատվերները կարելի է ձևակերպել սկսած մայիսի 22-ից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share