Բաժին. Բիզնես

Դավիթաշենի թիվ 200 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Մայիսի 18-ին՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 200 դպրոցում տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը:

Թիվ 200 հիմնական դպրոցի Արմաթը Հայաստանում գործող 220-ից ավելի լաբորատորիաներից մեկն է, իսկ Երևանում այն 29-րդն է: Թիվ 200 հիմնական դպրոցի տնօրինությունը ինքնուրույն է ֆինանասական միջոցներ ներդրել իր սաների համար նորարար կրթության պայմաններ ապահովելու համար:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը ներդրվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից դոնոր կազմակերպությունների օգնությամբ: Այն գործում է Հայաստանի և Արցախի տարածքում և կրթությունն այստեղ անվճար է: Այս նորարական կրթական ծրագրի նպատակն է ստեղծել ինժեներական կրթության պայմաններ բոլոր դպրոցականների համար:

Արմաթցի սաները սովորում են ծրագրավորման, ռոբոտաշինության հիմունքներ: Բացի այդ, նրանց համար ամեն տարի իրականացվում է նաև մի շարք խրախուսական մրցույթներ և միջոցառումներ՝ «ԴիջիԿոդ», «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի մրցույթ, «ԴիջիՔեմփ», Ամառային ճամբար, անօդաչու թռչող սարքերի և ռոբոտների մրցույթներ և այլն: Արմաթցիները մասնակցում են նաև տեխնոլոգիական ամենախոշոր՝ «ԴիջիԹեք» ցուցահանդեսին և տեղական ու միջազգային այլ մրցույթների:

Share