Բաժին. Բիզնես

Sony-ն 600 դոլար արժողությամբ անվերջ նոթատետր կթողարկի

Ճապոնական Sony կորպորացիան հայտարարել է e-ink էկրանով պլանշետի թողարկման մասին, որը նախատեսված է փաստաթղթերի հետ աշխատելու և թվային գրքեր կարդալու համար։

DPT-CPI անվանված պլանշետի արժեքը 600 դոլար է։ «Նոթատետրի» ներքին հիշողությունը 16GB է, իսկ օպերացիոն հիշողությունը՝ 2GB։ Էկրանի կետային չափը 1404x1872px է։ Նոթատետրը հիմնականում աշխատելու է PDF ֆայլերի և էլեկտրոնային գրքերի հետ։ DPT-CPI -ն նաև ստիլիուս ունի։ Սարքում տեղադրված են Wi-Fi և Bluetooth մոդուլներ։

2017թ.-ին SONY-ն թողարկել էր էլեկտրոնային նոթատետրի RP1 մոդելը, որի չափը 13.3″ է, իսկ գինը՝ 700 դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share