Բաժին. Բիզնես

Beeline Smart 8 սմարթֆոնը դարձել է ավելի հասանելի

19 հունիսի 2018 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Beeline Smart 8 սմարթֆոնի վաճառքի  հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև օգոստոսի 20-ը հեռախոսը հնարավոր կլինի գնել 19900 դրամով, որից 5500 դրամը կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին։ Սմարթֆոնները տրամադրվում են «Սմարթ 1500»/«Սմարթ 1500 Մարզային» սակագնային փաթեթի հետ միասին։

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, որը համալրված է 4 միջուկային պրոցեսորով և աշխատում է Android 6․0 օպերացիոն համակարգով։ Մոդելն ունի երկու տեսախցիկ և երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն, ինչպես նաև նախատեսված է 2G և 3G ցանցերում աշխատելու համար։

«Beeline-ը շարունակում է ընդլայնել սմարթֆոնների տարածվածությունը երկրում, առաջարկելով ինչպես հայտնի բրենդների հեռախոսներ, այնպես էլ մատչելի մոդելներ, որոնք թույլ են տալիս օգտատերին փոքր գումարի դիմաց լիարժեք գնահատել սմարթֆոնի և ինտերնետի օգտագործման բոլոր առավելությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում: 

Share