Բաժին. Բիզնես

Եվրամիությունը կարող Է Google-ին տուգանել ռեկորդային 2.4 մլրդ եվրոյով

Եվրամիության իշխանությունները կարող են հուլիսի 18-ին Google ընկերությանը ռեկորդային գումարով տուգանել շարժական գործառական համակարգերում գերիշխող դիրքի չարաշահման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Տուգանքի գումարը, թերթի տվյալներով՝ կարող Է զգալիորեն գերազանցել 2,4 միլիարդ եվրոն, որով Եվրահանձնաժողովն անցյալ տարի Google-ին տուգանեց Google Shopping ծառայության առանչությամբ որոնիչների շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար: Մրցակցության եվրակոմիսար Մարգրետե Վեստագերն, ինչպես հիշեցնում Է հրատարակությունը, հանգել Է այն եզրակացության, որ ԱՄՆ-ի ընկերությունն օգտագործում Է անօրինական մեթոդներ՝ սմարթֆոններ արտադրողներին հարկադրելով նախապես տեղակայել ծառայություններ եւ հավելվածներ, ինչպիսին Է Chrome ինտերնետ-բրաուզերը:

Եվրահանձնաժողովը եզրակացրել Է, որ նման պրակտիկան ամրապնդել Է Google-ի գերիշխումը ընդհանուր որոնման մեջ, սահմանափակել Է մնացած շարժական բրաուզերների ունակությունը մրցակցելու Chrome-ի հետ եւ խանգարել Է այլ գործառական համակարգերի հայտնվելուն, տեղեկացրել են իրադրությանը ծանոթ անձինք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share