Բաժին. Բիզնես

Ֆայն. գնեք Canon EOS 77D բարձրորակ ֆոտոխցիկը և ստացեք 58,000 դրամ քեշբեք վաուչեր

Թվային ֆոտոխցիկների արտադրության համաշխարհային առաջատար ճապոնական Canon ընկերությունը ներկայացնում է նոր սերնդի EOS 77D ֆոտոխցիկը։ Այն առանձնանում է արտաքին տեսքով։ Բացի այդ, տեսախցիկը բավականին բազմաֆունկցիոնալ է՝ ներդրված մի քանի նորագույն տարրերի հաշվին։ Օրինակ՝ հետևի պանելում առկա է հատուկ անիվ, որը թույլ է տալիս ձեռքով կառավարել դիաֆրագման։ Տեսախցիկի սենսորային էկրանի թույլատրությունը 24.2 մեգապիքսել է։ Ֆոտոխցիկում ներդրված է նորագույն Digic 7 պրոցեսորը, սենսորային 3″ էկրան։

Շարունակական նկարահանումների առավելագույն արագությունը կազմում է 6 կադր 1 վայրկյանում, փականակի պահաժամը՝ 1/4000 վ-ում, իսկ տեսանյութի ձևաչափը՝1080պ/60-ում։ 45-մեգապիկսելանոց DPAF ավտոֆոկուսի համակարգը ապահովում է արագ և սահուն անցում LiveView ռեժիմում։ Բարձրախոսի համար նախատեսված հատուկ անցքը թույլ է տալիս լավացնել ձայնագրության որակը։ Այս թվային ֆոտոխցիկի համար նախատեսված են 24-105mm f/4 և 18-55mm f/4-5.6 մոդելի օբյեկտիվները։ Համացանցում EOS 77D ֆոտոխցիկի առավելությունների թվում տարբեր օգտատերեր հիմնականում նշում են մի քանի գործոններ․ լուսանկարների բարձր որակ, սենսորային էկրան, ավտոֆոկուսի հնարավորություն, Digic 7 պրոցեսոր և այլն։

Canon EOS 77D 18-135 IS USM մոդելը հնարավոր է գնել Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300): Ֆոտոխցիկը գնելու դեպքում գնորդը կստանաք 58,000 դրամի Cashback վաուչեր, որը կարող է օգտագործել Ֆայն խանությում գնումներ կատարելիս։ Վաուչերների օգտագործման պայմաններ։։ Canon EOS 77D 18-135 IS USM արժեքն է 664,800 դրամ։

Հիշեցնենք նաև, որ Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

Share