Բաժին. Բիզնես

3 քայլ հարաբերություններում Էմոցիոնալ Ինտելեկտի զարգացման համար

Հասկանալ էմոցիաները և դրանք ճիշտ արտահայտելը ամուր և ներդաշնակ հարաբերությունների համար անհրաժեշտ պայմանն են: Այսպիսի միտք է արտահատում ընտանեկան խորհրդատու Էլլեն Շրայրերը, ինչպես նաև տալիս է 3 խորհուրդ հարաբերություններում էմոցիոնալ ինտելեկտի զարգացման համար:

Երջանիկ զույգերը ունենում են նույն խնդիրները, ինչ որ ոչ այդքան երջանիկները, սակայն տարբերությունն այն է, թե ինչպես են նրանք վերաբերվում այդ խնդիրներին, լուծում դրանք, պնդում է ընտանեկան խորհրդատու Էլլեն Շրայերը: Այսպես, նա ասում է, որ ներդաշնակ հարաբերությունները տարբերվում են քայքայող հարաբերություններից միայն մարդկանց էմոցիոնալ ինտելեկտի զարգացման մակարդակով:

Էմոցիոնալ Ինտելեկտը  (EQ) – Մեր և մյուսների էմոցիաները ճանաչելն ու ընկալելն է, ինչպես նաև դրանց կառավարելու ունակությունը:

Տվյալ պարագայում էմոցիաների կառավարումը ի նկատի չունի մանիպուլյացիա կամ էմոցիաների ճնշում, թաքցնում: Դեռ հակառակը, էմոցիաներից փախուստը, խուսափումը կարող է ավելի վատացնել հարաբերությունները, իսկ մանիպուլյացիան ՝ հեռացնել մարդկանց միմյանցից:

Բացասական էմոցիաները, այն է ՝ զայրույթ, վախ կամ ցավ, ցույց են տալիս,որ հարաբերություններում կան խնդիրներ: Որպեսզի գտնել այդ խնդիրների պատճառները և վերացնել դրանք, անհրաժեշտ է ընդունել, հասկանալ և արտահայտել էմոցիաները, առանց քննադատություն, վիրավորանք կամ մեղադրանք օգտագործելու: Հենց այստեղ էլ պետք է գալիս էմոցիոնալ ինտելեկտը:

Շրայերը խորհուրդ է տալիս զարգացնել այդ կարևոր հմտությունև 3 քայլերի միջոցով.

1. Ընկերանալ Ձեր էմոցիաների հետ

Հասկացեք ՝ ինչ ես զգում և ինչը ստիպեց Ձեզ այդպես զգալ: Սրա համար Ձեզ ժամանակ և մենակություն պետք կգա: Օգտագործեք դրանք, որպեսզի ամբողջությամբ ապրեք ձեր էմոցիաները: Միայն թե մի խուսափեք բացասական էմոցիաներից: Հիշե՛ք՝ դրանք չեն որոշում, թե լավ թե վատ մարդ եք դուք:

Միաժամանակ փորձեք վերլուծել ինչը ստիպեց ձեզ այդպես վերաբերվել իրավիճակին, անցյալում զգացել եք նույնը թե ոչ: Շատ հնարավոր է, որ խնդիրը ոչ թե կոնկրետ տվյալ իրավիճակում է, այլ անցյալում կատարված դեպքում, հիշողություններում, բացասական ազդեցություններում:

2. Հանգստանալ

Բացասական էմոցիաները խանգարում են ճիշտ գնահատել իրավիճակը: Այդ ժամանակ դուք կարող եք ավելի քննադատել կամ վիրավորել, քան սովորաբար:  Ուստի մինչև խնդրին վերադառնալը թուլացրեք միտքն ու մարմինը: Այստեղ կարող են ձեզ օգնության գալ երաժշությունը, գիրքը, զբոսանքը մեդիտացիան և այլ ուրիշ զբաղմունք, որ հնարավոր է ձեզ հանգստացնի:

3. Վերադառնալ զուգընկերոջ մոտ

Երբ դուք արդեն հասկացել եք ձեր վիճակը և հանգստացել եք, կարելի է վերսկսել ավելի արդյուվետ զրույցը: Դրա ընթացքում ասեք ձեր կարիքները, ցանկությունները , բայց ոչ ագրեսիվ կերպով: Փորձեք լսել դիմացինին առանց ընդհատելու: Նաև փորձեք հասկանալ իր զգացմունքները:

Եթե զգաք, որ բացասական էմոցիաները վերադառնում են, փորձեք չգնալ կոնֆլիկտի: Կարող եք նորից դադար վերցնել:

Այս կերպով խնդիրները լուծելով կողակիցները դառնում եք դաշնակիցներ, ոչ թե թշնամիներ: Նրանք հասկանում են, ոչ չնայած խնդիրներին և բացասական էմոցիաներին, իրենցից յուրաքանչյուրը փորձում է պահպանել հարաբերություննեըը և հասկանալ մյուսին:  Ի վերջո ստեղծվում է էմոցիոնալ եղանակ, որն անհրաժեշտ է բավարարվախություն, հանգստություն և երջանկւթյուն զգալու համար:

Share