Բաժին. Բիզնես

Apple-ը ներկայացրել է iOS 12-ը

Ամերիկյան Аpple ընկերությունը ներկայացրել է շարժական սարքերի օպերացիոն համակարգի համար iOS 12 թարմացումը։ Այն հասանելի է iPhone 5s-ի, iPad Air-ի և դրանցից բարձր մոդելների, ինչպես նաև iPod Touch վեցերորդ սերնդի համար։

Համակարգի գլխավոր առանձնահատկություններից է ֆոտոխցիկի և հավելվածների բարձրակարգ արտադրողականությունը։ iOS12-ում FaceTime-ի միջոցով այժմ հնարավոր է կատարել խմբային զանգեր՝ մինչև 32 անձի մասնակցությամբ։ ARkit 2.0- պլատֆորմի թարմացումը թույլ է տալիս համագործակցությունը միաժամանակ մի քանի սարքերի հետ։

Համակարգի հաղորդագրություններում բացի անիմացիոն Animoji սմայլերից, այժմ հասանելի են նաև գեներացված Memoji-ները, որոնց միջոցով հնարավոր է ստեղծել սեփական սմայլեր։ 
Ավելացվել է նաև  Siri Shortcuts ֆունկցիան, որով ձայնային օգնական Siri-ին  հնարավորություն է տալիս աշխատել ցանկացած հավելվածում։ Նոր է նաև «Չխանգարեք, քանի դեռ քնած եմ» ռեժիմը, որը ցույց չի տալիս ծանուցումները։ Նկարները հնարավոր է փնտրել ոչ միայն ըստ վայրի, այլև՝ բանալի բառի, հիշողության, էֆեկտների շնորհիվ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share