Բաժին. Բիզնես

Հնարավոր է՝ Coca-Cola-ն կանեփի համով ըմպելիք արտադրի

Ինչպես հաղորդում է BNN Bloomberg-ը, ամերիկյան Coca-Cola ընկերությունը բանակցություններ է անցկացնում կանադական Aurora Cannabis հյութ արտադրող ընկերության հետ։

Հնարավոր է՝ այս երկու ընկերությունները համատեղ ներկայացնեն գազավորված ըմպելիք, որը կպարունակի կանեփի որոշակի չափաբաժին։ Ըմպելիքը հոգեբանական ազդեցություն չի ունենա։  

Կանադական և ամերիկյան ընկերությունները հրաժարվել են հերքել կամ հաստատել այս տեղեկատվությունը։ Coca-Cola-ն հայտարարել է․ «Ինչպես և շատ արտադրողներ, մենք ևս ուշադիր հետևում ենք կանեփի չափաբաժնով ըմպելիքներ արտադրող ընկերություններին»։ 

Aurora Cannabis-ն էլ հայտարարել է, որ չի  քննարկում ընկերության բիզնեսի զարգացման համար նախաձեռնությունները, մինչև դրանք իրականություն չդառնան։ 

Նշենք, որ Coca-Cola-ի և Aurora Cannabis-ի հնարավոր համագործակցության մասին տեղեկատվությունից հետո բաժնետոմսերը 14% աճ են գրանցել։

Hemp Business Journal-ի տեղեկություններով՝  շուկայում կանեփ պարունակող ապրանքները 2015 թ․ աճել են և հասել 202 մլն դոլարի, իսկ մինչև 2020 թ․ կհասնեն 2,1 միլիարդի։ 

Share