Բաժին. Բիզնես

Կարասի 16-րդ ռեստորանը բացվեց Չարբախում

Սույն թվականի սեպտեմբերի 21-ին ԿԱՐԱՍ Ազգային Աննդի Ցանցը բացեց իր հայաստանյան 16-րդ սպասարկման կետը Արտաշիսյան 86/7 հասցեով: Վերջինս Շենգավիթ համայնքում Կարասի արդեն 3-րդ մասնաճյուղն է: Այն կգործի սրճարան-բիստրո ֆորմատով: ժամանակակից ներքին հարդարանքով այս բիստրոյի ընդհանուր տարածքը կազմում է 70քմ: Ներկայացված ապրանքատեսականին ընդգրկում է ցանցում մատուցվող բոլոր ճաշատեսակները՝ մոտ 300 ապրանքային միավոր:

Նորաբաց բիստրոյի առանձնահատկություններից մեկն է նաև բացօթյա սրճարանը, որը կգործի տաք սեզոնին՝ գարնանը և ամռանը։

Շենգավիթում 3-րդ մասնաճյուղի բացումը հնարավորություն կտա էլ ավելի արագ առաքումներ իրականացնել Երևանի ամենամեծ համայնքներից մեկում:

«Մեր կարևորագույն նպատակն է լինել հասանելի և մոտ բոլորին: Այս գաղափարը դրսևորվում է ոչ միայն Կարասի ճաշացանկի մեծ տեսականիով, մատչելի գներով, այլ նաև Երևանի բոլոր շրջաններում մասնաճյուղեր ունենալով: Նշեմ, որ մենք շարունակում ենք ընդլայնվել և 2019-ին նախատեսում ենք բացել ևս մի քանի մասնաճյուղ Հայաստանում: Իսկ ահա 2018-ի համար մեր պլանները չեն ավարտվում Չարբախի մասնաճյուղի բացմամբ: Մեր հաճախորդներին կրկին սպասվում են անակնկալներ, որոնց մասին շուտով կտեղեկացնենք»,- նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

Հավելենք, որ այս տարի Կարաս Ազգային Սննդի Ցանցը թարմացրել է իր կայքը՝ մշակելով Mobile-friendly տարբերակ՝ www.karas.am

Կարասն ունի նաև նոր բջջային հավելված, որի օգնությամբ հաճախորդներն էլ ավելի արագ ու հարմար եղանակով կարող են պատվիրել առաքում:

Ներբեռնել IOS՝ https://goo.gl/DYQSU8 ANDROID` https://goo.gl/cPxYT1

Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործում են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն: Ռեստորանը կաշխատի 10։00-ից 00։00-ն:

Share