Բաժին. Բիզնես

Ինչ արժեն iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնները Երևանում

Սեպտեմբերի 13-ին Apple կորպորացիան ներկայացրեց iPhone XR, iPhone XS և iPhone XS Max նոր սմարթֆոնները: iPhone XS և iPhone XS Max մոդելներն արդեն կարելի է ձեռք բերել Երևանում։

Մեր կողմից իրականացված փոքր հետազոտության միջոցով փորձել ենք պարզել, թե Երևանում ինչ գներով են վաճառվում iPhone XS և XS Max սմարթֆոնները: Ուսումնասիրվել են և խանութների, և համացանցում տեղադրված առաջարկների գները:

Սեպտեմբերի 25-ի դրությամբ iPhone XS սմարթֆոնի 64GB հիշողությամբ մոդելի գինը տատանվում է 620,000 – 660,000 դրամի սահմաններում, 256GB հիշողությամբ մոդելի գինը՝ 750,000 – 770,000 դրամի սահմաններում, իսկ 512GB հիշողությամբ մոդելի գինը՝ 850,000 – 900,000 դրամի միջակայքում։

Ինչ կայանում է iPhone XS Max մոդելին, ապա 64GB հիշողությամբ մոդելի գինը տատանվում է 740,000-765,000 դրամի սահմաններում, 256GB հիշողությամբ մոդելի գինը՝ 810,000 – 850,000 դրամի սահմաններում, իսկ 512GB հիշողությամբ մոդելի գինը՝ 950,000-980,000 դրամի միջակայքում։

Կանխատեսելի է, որ առաջիկա օրերի ընթացքում նոր iPhone-ների գները կշարունակեն նվազել և կկայունանան հոկտեմբերի երկրորդ կեսին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share