Բաժին. Բիզնես

Vertu-ն վերադառնում է. թողարկվել է նոր շքեղ սմարթֆոն

Շքեղ բջջային հեռախոսների և սմարթֆոնների արտադրությամբ հայտնի Vertu բրենդը վերադառնում է։ Սննկացած անգլիական ընկերությունը 2017թ.-ին ձեռք էր բերել թուրքական Baferton Trading Ltd-ն։

Նոր սեփականատիրոջ կողմից թողարկված առաջին սմարթֆոնը Vertu Aster P-ն է։ Սմարթֆոնի էկրանը 4.9″ անկյունագծով AMOLED է, որի կետային չափը FullHD է կամ 1920x1080px: Էկրանը պատված է շափյուղայե ապակիով։ Սմարթֆոնը զինված է Qualcomm Snapdragon 660 8 միջուկ ունեցող պրոցեսորով, ունի 6ԳԲ օպերատիվ և 128ԳԲ ներքին հիշողություն։ Սմարթֆոնի դիմային տեսախցիկը 12ՄՊ է, իսկ հիմնականը՝ 20ՄՊ։

Սմարթֆոնը երկու SIM քարտ կրելու հնարավորություն ունի, ներդրված է NFC չիպ, գործում է երկշարք Wi-Fi և Bluetooth 5.0: Սմարթֆոնը լիցքավորվում է USB-C պորտի միջոցով։ Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 3,200 mAh է, սմարթֆոնն ունի նաև արագ լիցքավորման հնարավորություն՝ Quick Charge 3.0 համակարգ։ Vertu Aster P-ն գործում է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։

Սմարթֆոնի վրա փորագրված է հեռախոսը պատրաստող վարպետի անունը։ Սմարթֆոնի գինը տատանվում է 5,000-ից 14,000 դոլարի սահմաններում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share