Բաժին. Բիզնես

«Բիզնես Արմենիան» 2018 թվականի հունվար-սեպտեմբերին ապահովվել է 5 միլիարդ 910 միլիոն դրամի արտահանում

Այսօր տեղի է ունեցել Բիզնես Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել հիմնադրամի գործադիր մարմնի հաշվետվությունը՝ 2018թ. 9 ամիսների գործունեության արդյունքների վերաբերյալ։

Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ներկայացրել է արդյունքները, համաձայն որոնց, կառույցի աջակցությամբ այս տարվա հունվար-սեպտեմբերին ապահովվել է 5 միլիարդ 910 միլիոն դրամի արտահանում, որը գերազանցում է անցած ամբողջ տարվա 5.7 միլիարդ դրամ ցուցանիշը։ Այս տարվա առաջին ինն ամիսներին հիմնադրամի աջակցությամբ ապահովվել են 17 միլիոն 395 հազար դոլարի օտարերկրյա ներդրումներ, ևս 28.6 միլիոն դոլարի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերը ստորագրված են։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը համալրում է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը։

Share