Բաժին. Բիզնես

Ճկուն Էկրանով սմարթֆոնի վաճառքները Samsung-ը կարող Է սկսել 2019 թվականի մարտին

Samsung Electronics հարավկորեական ընկերությունը պլանավորում Է ճկուն Էկրանով Galaxy F սմարթֆոնի վաճառքներն սկսել 2019 թվականի մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին հայտնել Է Yonhap գործակալությունը:

Ինդուստրիայում նրա աղբյուրների տեղեկատվության համաձայն, ընկերությունը Galaxy S10 ֆլագմանական սմարթֆոնը կներկայացնի 2019 թվականի փետրվարին, իսկ մարտին՝ Galaxy F-ը եւ S10 մոդելը, որը կաշխատի հինգերորդ սերնդի (5G) շարժական ցանցով: Մեկնաբանները կարծում են, որ ճկուն Էկրանով սմարթֆոնի շնորհանդեսը կարող Է տեղի ունենալ շարժական ինդուստրիայի՝ փետրվարին կայանալիք Mobile World Congress միջազգային ցուցահանդեսում, իսկ մարտին պլանավորված Է վաճառքների պաշտոնական մեկնարկը: Մինչ այդ Samsung Electronics-ի IT եւ շարժական սարքերի ստորաբաժանման ղեկավար Դոնգ Ջին Կոն հայտարարել Է, որ կթողարկվի առնվազն 1 միլիոն Galaxy F:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, նորույթը կարժենա մոտավորապես 1,8 հազար դոլար: 2016 թվականի հոկտեմբերին Samsung Display հարավկորեական ընկերությունն ԱՄՆ-ում արտոնագրել Է OLED ճկուն դիսփլեյների ստեղծման տեխնոլոգիան, իսկ այս տարվա հուլիսին նա ճկուն Էկրանը ներկայացրել Է հասարակայնությանը: Samsung-ը Էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողներից մեկն Է եւ Apple-ի մրցակիցը շարժական սարքերի շուկայում: Կորպորացիայի կենտրոնակայանը գտնվում Է Սուվոն հարավկորեական քաղաքում: Samsung-ի շրջանառությունն անցյալ տարվա ընթացքում գերազանցել Է 220 մլրդ դոլարը, հա-որդել Է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share