Բաժին. Բիզնես

Կոնվերս բանկ․ Սկսվել են Արգենտինական կենտրոնի նորոգման աշխատանքները

Կոնվերս բանկըկֆինանսավորի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացման աշխատանքները: Այս նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր:

Հուշագրով Կոնվերս բանկը ստանձնել է Արգենտինական կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգման, տեխնիկական համալրման և կահավորման ծախսերը:

«Կրթական միջավայրի ձևավորման, զարգացման և խրախուսման  ծրագրերին մասնակցությունը Կոնվերս բանկի կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից  է: Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի հիմնադրումը Կոնվերս բանկի կողմից ֆինանսավորվող հերթական նախաձեռնությունն է, որի նպատակը այդ ԲՈՒՀ-ում պայմանների և կրթության որակի բարելավումն է, հայ-արգենտինական միջմշակութային կապերի խորացումը․,-ասաց Կոնվերս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Մասնավորապես, 2018թ Կոնվերս բանկի աջակցությամբ անցկացվել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը, Գյումրիում բարելավվել են  երկու դպրոցների կրթական պայմանները, ինչպես նաև Կոնվերս բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ «Սևան ստարտափ 2018»-ի շրջանակներում ֆինտեխ գաղափարների մրցույթ է անցկացվել:

«Սա բացառիկ դեպք է, երբ կրթական և միջմշակութային կապերի խորացմանը միտված նախաձեռնությունը իրականացվում է բիզնես կառույցի՝ Կոնվերս բանկի աջակցությամբ: Արգենտինական կենտրոնի բացումը համալսարանին հնարավորություն կտա կրթական գործընթացում ներառել Արգենտինայից հրավիրված մասնագետների, կնպաստի հայ-արգենտինական կրթական, մշակութային կապերի զարգացմանը»,- իր խոսքում ասաց Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Արգենտինական կենտրոնում նորոգման աշխատանքները արդեն սկսվել են: Բացումը նախատեսվում է հաջորդ տարեսկզբին:

Share