Բաժին. Բիզնես

Մոսկվայաբնակ ներդրող Կարեն Ղազարյանը ներդրումներ կիրականացնի 10ՄՎտ գումարային հզորությամբ արևային կայանների ծրագրում

Երևանում մեկնարկած «Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» համաժողովի ընթացքում մոսկվայաբնակ ներդրող Կարեն Ղազարյանը և իր գործընկեր արևային էներգետիկայի առաջատար «Շտիգեն» ընկերությունը, «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ, հայտարարեցին գումարային 10ՄՎտ հզորությամբ արևային կայանների ծրագրերում ներդրումներ անելու որոշման մասին։ Առաջին ծրագրերը կիրականցվեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» համաժողովին ներկա են մոտ 300 մասնակիցներ, այդ թվում՝ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի, պետական կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցները հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։ Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Չինաստան, Լիբանան, ԱՄԷ, Ռուսաստան, Ղազախստան:

Share