Բաժին. Բիզնես

Փարվանյան Քոնսալթինգ․ Հաշվապահական և խորհրդատվական ծառայություներ՝ հայկական բիզնես միջավայրում

«Փարվանյան Քոնսալթինգ» ընկերությունը շուրջ հինգ տարի է, ինչ առաջարկում է հաշվապահական և խորհրդատվական ծառայություների նոր և լայն շրջանակ։ Կազմակերպության առաջընթացի, առաջարկվող ծառայությունների և, առհասարակ,  գործունեության մասին «Բիզնես 24»-ը զրուցեց ընկերության հիմնադիր տնօրեն Մհեր Փարվանյանի հետ։

– Պարո՛ն Փարվանյան, շուկայում ինչո՞վ է աչքի ընկնում «Փարվանյան Քոնսալթինգը»։

-Նախ ասեմ, որ ընկերությունը իմ ազգանունով է, ինչը առավել քան պարտավորեցնող է։ «Փարվանյան Քոնսալթինգի» նշանաբանն է «Վստահ առաջընթաց» և մենք, ըստ էության, մեր գործունեությամբ փորձում ենք ապահովել առաջընթաց։ Ի պատիվ մեզ, դա հաջողվում է։

Մեր ընկերությունը հիմնադրվել է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին։ Մեր կողմից առաջարկվող հաշվապահական և խորհրդատվական ծառայություները հիմնված են որակի, մասնագիտական էթիկայի, միջազգային ստանդարտների, հաճախորդներին ցուցաբերվող առանձնակի վերաբերվունքի վրա։ Գործարար ոլորտի հիմնարար սկզբունքների և պրոֆեսիոնալ վարքագծի կանոններին հետևելը մեր հիմնական ուղենիշերից է, ինչը թույլ է տալիս ստեղծել այնպիսի բիզնես արժեքային համակարգ, որի շնորհիվ կարողացել ենք ամուր դիրք գրավել մրցակցային շուկայում և հեղինակություն վայելել Հայաստանում։ Մենք ոգեշնչվում ենք մեր հաճախորդների զարգացմամբ, մատուցում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական ծառայություններ, թիրախ ենք համարում մեր հաճախորդի գոհունակությունը։ Այսպես ասեմ, հաճախորդների գոհունակության առումով մեր մարքեթոլոգների թիմը կատարել է համապատասխան ուսումնասիրություն և ի պատիվ մեզ, պիտի նշեմ, որ բազմագործոն վերլուծության արդյունքում, ըստ գործոնների գնահատման 1-5 բալային համակարգի, հաճախորդների գոհունակության մեր միջին գնահատականը ստացվել է 4.7, որը շատ ոգևորող է, բայց մենք ձգտում ենք 5-ի։

– Ասացիք, որ ձեր մասնագետներն ուսումնասիրել են շուկան, ի՞նչ եզրակացության են նրանք հանգել։

-Ցանկացած բիզնեսի կառավարում ենթադրում է նաև հստակ մշակված մարքեթինգային քաղաքականություն։ Ըստ այդմ, մեր մարքեթոլոգների կողմից պարբերաբար շուկայի ուսումնասիրություն է կատարվում։  Ըստ դրա, Հայաստանում գործում է 400-ից ավելի հաշվապահական և խորհրդատվական ընկերություն։ Նախ ասեմ, որ «Փարվանյան Քոնսալթինգն»-ի կողմից առաջարկվող փաթեթը շատ քիչ ընկերություններ են առաջարկում, մասնավորապես, նշածս 400-ը այս ծառայություններից մի մասն են առաջարկում։

Այս ուսումնասիրությունն անցկացվել է՝  հասկանալու համար, թե «Փարվանյան Քոնսալթինգն» ի՞նչ դիրք ունի շուկայում, ինչպե՞ս է գնահատվում մատուցվող ծառայությունների որակը հաճախորդի կողմից և կազմելու համար մեր հետագա զարգացման ռազմավարությունը։

Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ այս պահին շուկայում գտնվում ենք առաջատար դիրքերում, հասկացել ենք, թե ինչ է հետաքրքրում պոտենցիալ հաճախորդներին և ըստ այդմ կառուցել ենք մեր ռազմավարությունը, իրականացրել ենք որոշակի փոփոխություններ՝ մեր կառավարման համակարգում և առաջարկվող ծառայությունների փաթեթում։ Մեզ մոտ գործում է որակի կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսական վերլուծության և կառավարչական հաշվառման և հաշվապահական հաշվառման բաժին։ Ինչպես նաև, ես շատ եմ կարևորում ներքին աուդիտի ինստիտուտը, ինչը ներդրված է մեզ մոտ։ Հարկային ոլորտում ստուգման երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից իրականացվում է մեր հաճախորդ-կազմակերպություների ներքին աուդիտը, այսինքն՝ ներքին հարկային ստուգումը։ Կարճ ասած՝ մեր կազմակերպությունները, որոնք միանշանակ գործում են օրենքի դաշտում, միշտ պատրաստ են հարկային ստուգման։

– Ներկայացրիք կազմակերպության բաժինները, մի փոքր մանրամասն ներկայացրեք նաև, թե ի՞նչ ծառայություններ եք առաջարկում։

-Մենք առաջարկում ենք հաշվապահական հաշվառում, ֆինանսական խորհրդատվություն, ֆինասական մենեջմենթ, due diligence, հարկային խորհրդատվություն, HR կառավարում, բիզնես-պլանավորում, ծախսային արդյունավետության վերլուծություն։ Եթե հաշվապահական հաշվառումը կամ հարկային խորհրդատվությունն ինքնին պարզ է, ապա մյուս ուղղություններին արժե անդրադառնալ։ Օրինակ, ֆինասական խորհրդատվություն և ֆինանսական մենեջմենթ։ Ի՞նչ ենք մենք անում։ Մենք ունենք գործընկերներ, որոնց համար, ընդհուպ մինչև գնագոյացում, մինչև աշխատակիցների աշխատավարձի սահմանում մենք ենք իրականացնում, այսինքն՝ ամբողջ ֆինասաների պլանավորումը, դրա ընթացիկ օպերատիվ կառավարումը, ռազմավարության մշակումը։ Ստացվում է, որ մենք ամբողջությամբ պատասխանատու ենք այդ գործընկերների շահույթի ստացան համար։ Այսինքն, սա արդեն հաշվապահություն չէ։ Դյու դիլիջենսն իրենից ներկայացնում է կազմակերպության ֆինասատնտեսական գործունեության վերլուծություն և բիզնեսի արժեքի հաշվարկ։ Օրինակ, մեր արտասահմանյան գործընկերներց մեկը դիմել էր մեզ՝ Հայաստանում կոնկերտ բիզնես գնելու նպատակով։ Մենք սկսեցինք ուսումնասիրել այս բիզնեսն ամբողջությամբ, դրա մենեջմենթի, հաշվառման համակարգը, գույքագրումները, ընդհանրապես, այդ բիզնեսն ի՞նչ ռիսկեր ունի, ի՞նչ խնդիրներ ունի, ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի, շուկայում ի՞նչ դիրք է զբաղեցնում։ Այս ամենն իրականացնելուց հետո հատուկ մեթոդաբանության միջոցով տալիս ենք բիզնեսի արժեքի հաշվարկ։ Այս օրինակում տվյալ բիզնեսի համար առաջարկել էին վճարել 10 մլն դոլար, սակայն մեր ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ այն արժե 6 մլն դոլար։ Առանց մեր այս ծառայության տվյալ անձն, ըստ էության, տուժելու էր։

Մենք նաև պատրաստում ենք բիզնես պլաններ։ Մի շատ հայտնի ընկրության համար այժմ պատրաստում ենք ֆրանչայզինգի փաթեթ։ Այսինքն, սա Հայաստանի համար ունիկալ երևույթներից է, որովհետև ոչ թե դրսից բրենդն է ներմուծվում Հայաստան, այլ՝ հայկական բրենդն է արտահանվում դուրս։

-Բիզնես պլանավորումը հիմնականում ֆինասապես կայացա՞ծ, թե՞ նաև սկսնակ ընկերությունների համար եք պատրաստում, օրինակ, ստարտափերի։

-Ցավոք սրտի, ստարտափերը վճարունակ չեն, իսկ բիզնես պլամավորումը բավականին ծավալուն աշխատանք է, տևում է 1-2 ամիս։ Եթե կա իրական ներդրող, իհարկե, հնարավոր է ստարտափի հետ աշխատել։ Եթե մենք խոսում ենք մի ստարտափի մասին, որի վրա ներդրողները համապատասխան ներդրում պիտի իրականացնեն, իհարկե, հնարավոր է։

-Այսինքն էական չէ՞, թե որ ոլորտի համար բիզնես պլանավորում կիրականացնեք։ 

-Ընդհանրապես կապ չունի, մենք աշխատում ենք համապատասխան մասնագետների հետ։ Առանց դրա հնարավոր չէ իրականացնել ֆինասական մենեջմենթ, դյու դիլիջենս, բիզնես պլանավորում, որովհետև կան նրբություններ։ Մենք ֆինասական կառավարում իրականացնում ենք տնտեսության տարբեր ոլորտներում, իսկ առանց համապատասխան մասնագետների հետ աշխատանքի դա հնարավոր չէ։ Օրինակ, դու չես կարող հասկանալ առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների ինքնարժեքը՝ առանց բժիշկների։

-Ի՞նչ խոչընդոտների են հանդիպում ընկերությունները, որի արդյունքում դիմում են ձեզ։

-Տեսեք, մի քանի տարբերակներ կան։ Ըստ էության, ես կարող եմ վերլուծել պատճառները, որի արդյունքում դիմել են մեզ։ Առաջինը գլխացավանքից ազատվելն է։ Մենք գործընկերոջ հետ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելիս մեր գործողությունների արդյունքում պատճառված վնասի ամբողջական փոխհատուցումը վերցնում ենք մեզ վրա։ Ընդ որում պիտի ասեմ, որ այս դրույթը շատ հաշվապահական ընկերություններ են կիրառում։ Այստեղ խնդիրն այն է, թե ինչքանով է դա իրատեսական և ինչքանով հնարավոր կլինի այդ փոխհատուցումն իրականացնել։ Մենք իրականացնում ենք ներքին հարկային ստուգում։  Հիմա մեր իրավաբաններն աշխատում են մի գաղափարի վրա, որը ռիսկերի ապահովագրությանն է ուղղված։

Երկորդ պատճառը ոչ որակյալ հաշվապահություն ունենալն է։ Այսինքն, ընկերություններում խնդիրներ են առաջանում կամ պետական մարմինների կամ ներքին աուդիտի հետ կապված, տնօրենները հարցերի պատասխաններ չեն գտնում և դիմում են մեզ։

Եվ հաջորդը հարցի ֆինասական կողմն է։ Կարող է թվալ, թե կազմակերպությունը, որը բարձր որակի ծառայություններ է մատուցում, ֆինասապես ավելի թանկ է, բայց կա գնի և որակի համադրման խնդիր։ Պատկերացրեք, միջին կազմակերպությանն անհրաժեշտ է որակյալ հաշվապայհություն։ Նորմալ հաշվապահի համար աշխատաշուկայում  աշխատողի համար պետք է վճարել 400-500 հազար դրամ, իսկ մեզ հետ կնքելով պայմանագիր՝ դրանից մի փոքր նույնիսկ քիչ կարող է կազմել վճարը, բայց մի հաշվապահի փոխարեն թիմ է սպասարկում։ Անհրաժեշտության դեպքում մեր թիմի տարբեր աշխատակիցներ են ներգրավում աշխատանքում։ Մի շատ կարևոր հանգամանք նույնպես, դա գաղտնիության խնդիրն է։ Մենք մեր բոլոր հաճախորդների հետ պայմանագրում ունենք համապատասխան կորպորատիվ գաղտնիքի պահպանման դրույթ և ինքներս մեր բոլոր աշխատակիցների հետ ունենք նման պայմանագրեր։ Այսինքն, կորպորատիվ գաղտնիքի պահպանման մշակույթը մեզ մոտ առաջնային պլան է մղված։

Մարդիկ տարեցտարի հասկանում են աութսորսինգի առավելությունները, այսինքն մարդկանց ոչ թե համոզում ենք, այլ՝ ներկայացնում։ Գիտեք, բիզնեսն ունի մեկ հատկություն, այն գտնում է իր համար ավելի շահավետ և կոմֆորտ հարաբերություններ, դա բիզնեսի ներքին շարժիչ ուժերից մեկն է։

Կան կազմակերպութուններ, որտեղ ունենք մեր աշխատակիցները, կան կազմակերպություններ, որտեղ հաշվապահության աշխատակիցները իրենց աշխատակիցներն են, մեր կողմից իրականացվում է այդ ամենի կոորդինացումը, վերահսկումը և գլխավոր հաշվապահի գործառույթները։

Աշխատում եք նաև արտերկրի հետ, ի՞նչ ծառայություններ եք մատուցում արտերկրի հաճախորդներին։

-Արտերկրի հետ աշխատանքը հիմնականում խորհրդատվության մասով է, տարբեր ոլորտներով են հետաքրքրված՝ թե հանքարդյունաբերություն, թե ՏՏ ոլորտ։

-Վերջին մի քանի ամիսներին ընկերության ծառայություններից օգտվողների թվի աճ նկատվո՞ւմ է։

-Հիմա անցումային շրջանում ենք, գաղտնիք չէ, որ շատ կազմակերպութւուններ գործել են այլ խաղի կանոններով, այս կազմակերպութւունների համար որակյալ հաշվապահությունն էական նշանակություն չի ունեցել, կար այլ մշակույթ, այժմ խնդիրը փոխվել է։ Կառավարության ծրագրով հաստատված է ստվերի դեմ պայքարը և այս պահին հարկային և մաքսային մարմիններում կոռուպցիան վերացված է, չկա։ Սրանք արդեն կազմակերպություններին մտածելու տեղիք են տալիս՝ որակյալ հաշվապահություն, որակյալ ֆինանսական կառավարում ունենալու առումով։ Եվ այս համատեքստում մարդիկ դիմում են մեզ։ Եթե կոնկրետ թվերով խոսեմ, ապա մայիսից սկսած՝ մոտ 35 տոկոս աճ ունենք։

-Աջակցում եք նաև ՓՄՁ ոլորտին։ Ի՞նչ եք առաջարկում։

– Այո, աջակցում ենք ՓՄՁ ոլորտին, փորձում ենք ճկուն գնային քաղաքականություն, սանդղակային պայմաններ առաջարկել։ Նաև տնտեսական և հարկային բարեփոխումների աջակցմամբ ենք հանդես գալիս, տարբեր հոդվածներ ենք հրապարակում տնտեսության հետ կապված, վերլուծություններ ենք իրականացնում։ Բացի դրանից, սկսում ենք մեր հիեղինակային հաղորդումը՝ «Արև» TV-ով, որը վերաբերելու է տնտեսությանը, պետական կառավարմանը և որպես փորձագետ ես եմ հանդես գալու։ Շատ հետաքրքրիր, լուրջ վերլուծությամբ հաղորդում է  սպասվում։

-Ստացվում է, որ ձեր կազմակերպությունը բացի ծառայություններ մատուցելուց, նաև նպաստում է բիզնես մշակույթի ձևավորմանը։

– Ասեմ, որ պրոֆեսոնալ բիզնես դառնալու լուրջ խոչընդոտ է  ֆինասական մենեջմենթի, մարքեթինգի, իրավաբանության, հաշվապահության վերաբերյալ բիզնեսմենների պատկերացումների ոչ լիարժեք լինելը։ Միջին ընկերությունները արտասահմանյան լուրջ կազմակերպութունների հետ հարաբերվելու խնդիր ունեին և ունեն, որովհետև բիզնես մշակույթի խնդիր կա։ Այն, ինչ մենք անում ենք, այո, ձևավորում է բիզնես մշակույթ։

Այսօր արդեն ունենք 100-ից ավելի գործընկեր, կան կազմակերպություններ, որոնց հետ երկարաժամկետ աշխատանք ենք տանում, բայց կան ընկերություններ, որ կոնկրետ խնդիր ունեն, դրա լուծման համար են մեզ դիմում։ Մեզ համար շատ կարևոր է հայկական բիզնես միջավայրի ստեղծումը։

Հարցազրույցը և լուսանկարները՝ Անուշ Ամիրբեկյանի

Share