Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմ․ Նախատոնական անակնկալ՝ «Սանտա» նոր առաջարկ

«Ռոստելեկոմ»-ը ամանորյա տոներին ընդառաջ հադես է գալիս նոր՝ «Սանտա» առաջարկով՝ նախատոնական տրամադրությունն էլ ավելի գունեղ դարձնելու նպատակով։

Բոլոր նրանք, ովքեր դեկտեմբերի 10-ից սկսած կմիանան «Ռոստելեկոմի» «Տրիո» կամ «Ռինտերնետ» փաթեթներից որևէ մեկին 1 տարի ժամկետով, ի լրումն իրենց փաթեթով սահմանված պայմանների՝ կստանան ինտերնետի երեք անգամ ավել արագություն և հավելյալ հեռուստաալիքներ։

Ամանորյա «Սանտա» առաջարկի շրջանակներում հնարավոր է նաև միանալ նոր՝ «Տրիո Էքստրա»  փաթեթին մեկ տարի ժամկետով  և ստանալ՝ 

– հավելյալ 15 հեռուստաալիք՝ բաժանորդի ընտրությամբ,

– 100 ֆիլմ,

– անսահմանափակ սերիալներ։

Գործող բաժանորդները ևս կարող են օգտվել առաջարկից՝ վերակնքելով իրենց պայմանագիրը «Տրիո» կամ «Ռինտերնետ» փաթեթներից մեկի շրջանակներում և ստանալով ինտերնետի եռապատիկ արագություն, ինչպես նաև՝ հավելյալ ալիքներ։

Առաջարկը գործում է մինչև 2019թ.-ի փետրվարի 15-ը ներառյալ։ 

Առավել մանրամասն առաջարկի պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ընկերության պաշտոնական կայք հետևյալ հղումով՝ https://www.rtarmenia.am/for-home/secret-santa։

Ընկերությունը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ ծննդյան տոները, մաղթում՝ ուրախ և անհոգ հանգստյան օրեր։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share