Բաժին. Բիզնես

Կոնվերս բանկի մասնաճյուղերն աշխատելու են հունվարի 3-ին և 4-ին

2018 թ․ Կոնվերս բանկի մասնաճյուղերի աշխատանքային վերջին օրը դեկտեմբերի 29-ն է: Այդ օրը բանկի մասնաճյուղերը ծառայություններ են մատուցելու սովորական աշխատանքային ռեժիմով՝ 10:00-14:30:

Ինչպես հայտնել են բանկում, մասնաճյուղերը աշխատելու են նաև  տոնական օրերին:

Մասնավորապես, հունվարի 3-ին, ժամը 10.00-12.00-ը աշխատելու է Կոնվերս բանկի «Կապան» մասնաճյուղը,  11.00-15.00-ը՝ «Աբովյան», «Արտաշատ»,  11.00-14.00-ը՝  «Էջմիածին», 12.00-15.00-ը՝ «Հրազդան», «Աշտարակ»,  12.00-16.00-ը՝  «Սևան», 12.30-15.30-ը՝ «Արմավիր», 14.00-17.00-ը՝ «Իջևան», «Դիլիջան», «Վանաձոր»,  13.00-16.00-ը՝ «Գյումրի», «Կումայրի» մասնաճյուղերը, 11.00-12.00-ը՝ Կոնվերս բանկի գլխամասային գրասենյակը  (Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1):

Հունվարի 4 ին մինչև ժամը 11-15-ն հաճախորդները կարող են օգտվել Կոնվերս բանկի գլխամասային գրասենյակի, «Կենտրոնական», «Ավան», «Դավիթաշեն», «Էրեբունի», «Արարատյան», «Վանաձոր»,«Կումայրի», «Արտաշատ», «Աբովյան», «Կապան», «Էջմիածին», «Դիլիջան», «Հրազդան», «Աշտարակ», «Արմավիր», «Գյումրի», «Իջևան», «Սևան» մասնաճյուղերի ծառայություններից:

Տոնական օրերին Կոնվերս բանկի՝ Զվարթնոց և Շիրակ օդանավակայաններում գործող մասնաճյուղերը աշխատելու են շուրջօրյա ռեժիմով:

Կոնվերս բանկի մասնաճյուղային ցանցը՝ https://www.conversebank.am/hy/branches/ հղմամբ:

Share