Բաժին. Բիզնես

Amazon-ի կապիտալացման ցուցանիշով գերազանցել Է բոլոր մրցակիցներին

Amazon տեխնոլոգիական ընկերությունը կապիտալացման ցուցանիշով գերազանցել Է բոլոր մրցակիցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը: Amazon-ն առաջնությունը խլել Է Microsoft-ից, որը նոյեմբերին առաջ Էր անցել նախկին առաջատարից՝ Apple-ից:

Հունվարի 7-ին սակարկությունների փակման պահին Amazon-ի կապիտալացումը հասել Է 797 մլրդ դոլարի: Microsoft-ի բաժնետոմսերի արժեքն ընկել Է գրեթե 1 տոկոսով եւ իջել մինչեւ 784 մլրդ դոլար: Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ Apple-ի բաժնետոմսերն Էժանացել են մինչեւ 2017 թվականի հուլիսից ի վեր նվազագույն ցուցանիշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share