Բաժին. Բիզնես

Ավտոճանապարհին ընկած հենասյունը չի պատկանում Ucom ընկերությանը

Ըստ մամուլում տարածված տեղեկատվության՝ հունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են, որոնք պատկանում են Ucom ընկերությանը։

Ինչպես «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ucom տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընկերության համապատասխան տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցները մեկնել են դեպքի վայր։ Պարզվել է, որ ավտոճանապարհին ընկած հենասյունը չի պատկանում Ucom ընկերությանը։

Share