Բաժին. Բիզնես

Mercedes-Benz. Ռեկորդային վաճառքներ՝ 8 տարի անընդմեջ

– 2018թ. Mercedes-Benz-ը վաճառել է 2.3 մլն մեքենա, 2017թ. Համեմատ արձանագրվել է աճ 0.9%-ով: – Mercedes-Benz-ը հերթական անգամ դարձել է պրեմիում դասի մեքենաների շուկայի առաջատար: – Mercedes-Benz-ն ութերորդ տարին անընդմեջ գրանցում է վաճառքի ռեկորդային ցուցանիշներ: – 2018թ. եզրափակվել է ընկերության պատմության ամենամեծ վաճառքներ արձանագրած եռամսյակով և դեկտեմբեր ամսով։

2018թ. արդյունքում Mercedes-Benz-ը շարունակում է մնալ պրեմիում դասի մեքենաների շուկայի համաշխարհային առաջատար, վաճառվել է 2,310,185 մեքենա, ինչը 2017թ. ցուցանիշը գերազանցում է 0.9%-ով։ Mercedes-Benz-ն ութերորդ տարին անընդմեջ գրանցում է վաճառքների ռեկորդային ցուցանիշներ։

2018թ.-ը Mercedes-Benz-ը եզրափակել է ռեկորդային եռամսյակով՝ վաճառվել է 595,098 մեքենա՝ +4.0%։ Մասնավորապես, դեկտեմբեր ամիսը ևս ռեկորդային էր՝ 206,532 մեքենա՝ +6.7%։

Mercedes-Benz-ը պրեմիում դասի մեքենաների շուկայի առաջատար է Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Դանիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Թայլանդում, Հնդկաստանում, Մալազիայում, Վիետնամում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում և Արգենտինայում։

Աճի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 943,473 մեքենա՝ +7.8%։ Չինաստանում վաճառքի ծավալներն աճել են 11.1%-ով և կազմել 652,996 մեքենա։ Վաճառքների ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել նաև Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Թայլանդում, Մալազիայում և Վիետնամում։

Եվրոպայում վաճառվել է 933,697 մեքենա՝ -2.3%։ Գերմանիայում վաճառքի ծավալներն աճել են 0.1%-ով և 303,862 մեքենա։ Վաճառքների ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Իսպանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Լեհաստանում, Դանիայում և Հունգարիայում։

Հյուսիսային ամերիկայի երկրներում վաճառքի ծավալները նվազել են 5.6%-ով և կազմել 378,013 մեքենա։ ԱՄՆ-ում վաճառքները նվազել են 6.3%-ով և կազմել 315,959 մեքենա։

Ինչ կայանում է մոդելներին, ապա Mercedes-Benz-ի արտաճանապարհային մոդելների վաճառքներն աճել են 1.9%-ով և կազմել 820,721 մեքենա։ Վաճառքի ամենամեծ ծավալներներ են արձանագրել GLC և GLA մոդելները։ S-դասի վաճառքների ծավալներն աճել են 12.2%-ով և կազմել 77,927 մեքենա։ Mercedes-Maybach S-Class ներկայացուցչական մոդելի վաճառքներն աճել են 21.8%-ով։ Նշված մոդելի վաճառքների երկու երրորդը բաժին է ընկնում Չինաստանին։ Ինչ կայանում է Mercedes-Benz-ի կատարելագործված AMG տարբերակների վաճառքին, ապա դրանց ծավալը նվազել է 10.4%-ով և կազմել 118,204 մեքենա։

Share