Բաժին. Բիզնես

Google-ը 40 մլն դոլարով ձեռք է բերում ամերիկյան Fossil ընկերության «խելացի» ժամացույցների տեխնոլոգիան

Ժամացույցների և աքսեսուարների արտադրությամբ հայտնի ամերիկյան Fossil Group ընկերությունը Google կորպորացիային կվաճառի սմարթվոչերի տեխնոլոգիաները և դրանց հետ կապված մտավոր սեփականության իրավունքները։

Գործարքի շրջանակներում Google-ում աշխատանքի կանցնեն Fossil-ի մի շարք ինժեներներ, որոնք զբաղվում են «խելացի» ժամացույցների տեխնոլոգիաներով։

Գործարքի ծավալը գնահատվում է 40 մլն դոլար։ Fossil-ի տեխնոլոգիաները թույլ կտան Google-ին մուտք գործել սմարթվոչերի շուկա և մրցակցել Apple-ի, Fitbit-ի, Samsung-ի և այլ ընկերությունների հետ։ Google-ին մոտ կանգնած որոշ աղբյուրներ հայտնում են, որ կորպորացիան պատրաստվում է շուկա հանել Pixel Watch «խելացի» ժամացույցները։

Հիշեցնենք, որ Google-ը սմարթվոչերի ամենատարածված օպերացիոն համակարգի ստեղծողն է՝ Wear OS, որն օգտագործվում է բազմաթիվ այլ ընկերությունների կողմից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share