Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. հրապարակվել են ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019թ.-ի հունվարի 9–ին ընդունած N 1-Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են.

1. Ընկերության կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություններով ապահովված բնակավայրերի ցանկի, այդ բնակավայրերում կիրառվող ամրակցված կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում՝ Երևան քաղաքի համար՝ ըստ վարչական շրջանների.

Հղում կայքին՝ https://www.mts.am/docs/default-source/marcom/fixed-network-coverage-guide–final-arm_2019.pdf

2. Ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկի, իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկի և այդ բնակավայրերում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հղում կայքին՝ https://www.mts.am/docs/default-source/marcom/technologies_arm_-2019.pdf

Share