Բաժին. Բիզնես

Հայկական ստարտափերի և այլ նախագծերի ներկայացում «IT-SUMMIT' 19»-ին

2019թ. ապրիլի 3-5 Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում կկայանա IT-SUMMIT’19 համաժողովը։ Բիզնեսի պայմանների վրա ազդեցություն ունեցող ռուսաստանյան և միջազգային ՏՏ-կազմակերպությունների (վերլուծական ընկերություններ, ֆոնդեր, կլաստերներ), սեփականատերերի և առաջին դեմքերի, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչների ամենամյա հանդիպում, 150+ մասնակից ռուսաստանյան կողմից (սեփականատերեր և առաջին դեմքեր), տեսա / լուսանկարահանում ԶԼՄ-ների կողմից, հյուրի զեկույց 500startups ընկերության խորհրդատուից, 10 պանելային քննարկում։

Երկու պանելային քննարկումների օր` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի վերլուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և կիրառման արտադրության տարբեր ոլորտներում և կյանքի բնագավառներում: Գործարար ծրագրի հիմնական ուղղություններն են՝ ստարտափեր, արհեստական բանականություն, տեղեկատվական անվտանգություն, նորարարական առաջնորդություն։ Հայկական մասնակիցները ռուսաստանյան ՏՏ-ընկերությունների ներկայացուցիչների և գագաթաժողովի այլ մասնակիցների հետ տետ-ա-տետ բանակցությունների հնարավորություն կունեն նաև։

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԱՐՏԱՓԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ «IT-SUMMIT’2019»-ԻՆ

5-6 նախագիծ հնարավորություն կունենա գագաթաժողովի ընթացքում ներկայացնել իր մշակումները: Նախագծերը ընտրելու համար ստեղծվել է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի «Բլոկչեյն, AI և քվանտային համակարգիչների փորձագիտական խորհուրդ» (JAF Expert Council on Blockchain, AI & Quantum Computing – JAFEC BAIQ):

Հայկական ստարտափերի համար նախատեսված է՝

– ռուսաստանյան և համաշխարհային ընկերություններից ներդրողներին հետաքրքրելու հնարավորություն,

– ԵԱՏՄ շուկա դուրս գալու գործընկերների հանդիպում,

– ռուսաստանյան և համաշխարհային ընկերությունների CEO-ների և սեփականատերերի հետ անմիջական շփում, 

– գագաթաժողովի հարթակում հայտնի ընկերությունների հետ շփում՝ IBM, Infotecs, Borlas, IBS, Softline, КРОК, Acronis, Lanit, Marvel, Mont, DELL, ACER, Hewlett-Packard, PwC, ABBYY, 1C, այլ։

Հայկական ստարտափ-ընկերությունների վճարը կատարվում է ինչպես և սովորական ՏՏ-ընկերությունների դեպքում, այն է՝ 450 ԱՄՆ դոլար ընկերության 2 ներկայացուցիչների համար (բանկետին մասնակցությունն ընդգրկված չէ):

Ստարտափ քննարկումներին մասնակցելու համար հավելյալ վճար նախատեսված չէ։

Մասնակցում են հետևյալ բնագավառների (BAIQ) ստարտափերը և այլ նախագծերը՝

– բլոկչեյն տեխնոլոգիաներ,

– արհեստական բանականություն (AI), մեքենայի ինքնաուսուցում (Machine Learning) և մեծ տվյալներ (Big Data),

– քվանտային համակարգիչներ (Quantum Computing)։

Share