Բաժին. Բիզնես

PicsArt-ի ներբեռնումների քանակը Google Play-ում հատել է 500 մլն-ի սահմանը

Ապրիլի 22-ին նկարների խմբագրման համար նախատեսված հայկական PicsArt հավելվածի ներբեռնումների քանակը Google Play հարթակում անցավ 500 միլիոնը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ PicsArt-ի ֆեյսբուքյան էջից։

PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն ունի նկարների խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիք ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներ: Հասանելի է ողջ աշխարհում՝ 30 լեզվով, ունի  ամսական 100 մլն ավելի ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share