Բաժին. Բիզնես

Աշխարհի խոշորագույն ընկերությունները 2019․ Global 2000-ը թվային արտահայտությամբ

2019թ․-ին Forbes Global 2000-ում ներկայացված ընկերությունները՝ աշխարհի ամենախոշոր ընկերությունների դասկարգման ամենամյա վարկանիշը, այս տարի, ընդհանուր առմամբ, ունեն ավելի քան 40 տրիլիոն դոլար եկամուտ և ավելի քան 186 տրլն դոլարի համաշխարհային ակտիվներ։ Ընկերությունները դասակարգվում են ըստ եկամտի, շահույթների, ակտիվների և շուկայական արժեքի հավասարաչափ կշռված միջոցներից բաղկացած միավորների, իսկ արդյունքները ցույց են տալիս այս տարի համաշխարհային տնտեսության ձևավորման հիմնական ուղղությունները:

Որտե՞ղ են գտնվում աշխարհի ամենախոշոր ընկերությունները

Այս տարի Global 2000-ի ցուցակում հայտնված 61 երկրներից այս 10 երկրներն են, որտեղ ցուցակի կազմում ընդգրկված ընկերությունները ամենաշատն են։

ԱՄՆ-ի և Չինաստանի առերեսումը

Շուկայի կտրուկ sell-off-ները և հակահարված հասցնող սակագները ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային լարվածության մեծացման վերջին զարգացումներն են։ Եթե երբևէ աշխարհի ամենախոշոր տնտեսությունների միջև եղել տնտեսական թռիչքային պատերազմի տագնապային կետ, ապա դա հենց հիմա է։ Աշխարհի խոշորագույն ընկերությունների այս տարվա ամենամյա վարկանիշում տեղ են գտել61 երկրներ, սակայն իշխանության կենտրոնացումն, անկասկած, հօգուտ ԱՄՆ-ի և Չինաստանի է:

Համաշխարհային շուկաների համար սա վերուվարների տարի էր․ բաժնետոմսերն արձանագրել են, ինչպես նշանակալի օգուտներ, այնպօես էլ վնասներ։ Անկայունության հսկայական առկայության և ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային լարվածության մեծացման պայմաններում՝ նոր ամերիկյան հարկային օրենսդրությունը խթանեց շատ ընկերությունների։ Աշխարհի խոշորագույն ընկերությունների առնչությամբ կազմվող Forbes-ի17-րդ ամենամյա վարկանիշը այսօր համաշխարհային տնտեսության իրական պատկերի արտացոլումն է․ ով է վերևում, ով է աճ ապրում և ով է նահանջում։

Չինաստանի Արդյունաբերական և Առևտրային բանկը հերթական անգամ 7-րդ տարին անընդմեջ դարձավ առաջատար։ Այս պետական ֆինանսական կայանը վերահսկում է ավելի քան 4 տրլն դոլարի ակտիվներ և աշխատանք տրամադրում գրեթե կես միլիոն մարդու: Ֆինանսական հատվածը ընդհանուր առմամբ լավ տարի էլ է ունեցել․ Չինաստանի «Մեծ Քառյակ» բանկերի մնացած մասը զբաղեցրել է թոփ տասնյակը, իսկ JPMorgan Chase-ն երկրորդ տեղն է գրավել՝ բարձրացնելով շահույթը մասամբ հարկային կրճատումների շնորհիվ:

Ցուցակում ներկայացված 61 երկրների շարքում ԱՄՆ-ն հանդիսանում է ամենամեծ թվով ընկերությունների հայրենիքը՝ թվով 575 ընկերություն: Չինաստանը և Հոնկոնգը հաջորդում էին նրան 309 ընկերությամբ, այնուհետեւ Ճապոնիան՝ 223-ով: Անկումը շատ ավելի տարբեր է, քան այն ժամանակ, երբ Forbes- ը առաջին անգամ հրապարակեց Global 2000-ը 2003 թ․-ին: Այդ տարի Միացյալ Նահանգները ներգրավել էր 776 ընկերություններ, մինչդեռ Չինաստանը և Հոնկոնգը՝ ընդամենը 43։

2019թ․-ի ցուցակն արձանագրեց որոշ նշանակալի արմատական վերակազմակերպումեր․ AT&T 2018թ․ հունիսին Time Warner-ի համար վճարեց 85 մլրդ դոլար, իսկ CVS Health-ը մի քանի ամիս անց ներգրավեց ապահովագրական հսկա Aetna-ին 70 մլրդ դոլարով։ Lyft-ը նույնպես ընդգրկվեց ցուցակում մի քանի խոշոր IPO-ներից հետո։

Առաջատար 10 երկրների շարքում ԱՄՆ-ն և Չինաստանը երեք պետություններից երկուսն էին, որոնք անցյալ տարվանից են միայն Global 2000-ի ցուցակում ավելացնում իրենց ընկերություններին։ ԱՄՆ-ն այժմ ունի 575 ընկերություն՝ նախորդ տարվա 559-ին ավելացնելով ևս 16-ը՝ ընդամենը 2 ընկերությամբ զիջելով Չինաստանին, որն այս տարի ավելացրել է 18 կազմակերպություններ։

Ձեզ ենք ներկայացնում Global 2000-ի ցուցակը գլխավորած թոփ 10 ընկերությունները․

1 – ICBC

Երկիր՝ Չինաստան

Ոլորտ՝ խոշոր բանկեր

Գործադիր տնօրեն՝ Շու Գու

Կապիտալիզացիա՝ 305,06 մլրդ դոլար

2 – JPMorgan Chase

Երկիր՝ ԱՄՆ

Ոլորտ՝ խոշոր բանկեր

Գործադիր տնօրեն՝ Ջեյմի Դիմոն

Կապիտալիզացիա՝ 368,06 մլրդ դոլար

3 – China Construction Bank

Երկիր՝ Չինաստան

Ոլորտ՝ խոշոր բանկեր

Գործադիր տնօրեն՝ Վանգ Զուջի

Կապիտալիզացիա՝ 224,99 մլրդ դոլար

4 – Agricultural Bank of China

Երկիր՝ Չինաստան

Ոլորտ՝ տեղական բանկեր

Գործադիր տնօրեն՝ Հուան Զհաո

Կապիտալիզացիա՝ 197,05 մլրդ դոլար

5 – Bank of America

Երկիր՝ ԱՄՆ

Ոլորտ՝ խոշոր բանկեր

Գործադիր տնօրեն՝ Բրայան Մուանիհան

Կապիտալիզացիա՝ 287,34 մլրդ դոլար

6 – Apple

Երկիր՝ ԱՄՆ

Ոլորտ՝ համակարգչային սարքավորումներ

Գործադիր տնօրեն՝ Թիմ Քուկ

Կապիտալիզացիա՝ 961,26 մլրդ դոլար

7 – Ping An Insurance Group

Երկիր՝ Չինաստան

Ոլորտ՝ դիվերսիֆիկացված ապահովագրություն

Գործադիր տնօրեն՝ Մինգ Մա

Կապիտալիզացիա՝ 220,2 մլրդ դոլար

8 – Bank of China

Երկիր՝ Չինաստան

Ոլորտ՝ խոշոր բանկեր

Գործադիր տնօրեն՝ Չեն Սիքինգ

Կապիտալիզացիա՝ 146,96 մլրդ դոլար

9 – Royal Dutch Shell

Երկիր՝ Նիդերլանդներ

Ոլորտ՝ նավթի և գազի արդյունահանում

Գործադիր տնօրեն՝ Բերնարդուս Մարգրիետ վան Բեորդեն

Կապիտալիզացիա՝ 264,94 մլրդ դոլար

10 – Wells Fargo

Երկիր՝ ԱՄՆ

Ոլորտ՝ խոշոր բանկեր

Գործադիր տնօրեն՝ Ս․ Փարքեր

Կապիտալիզացիա՝ 214,68 մլրդ դոլար

Share