Բաժին. Բիզնես

Միջինից 10 անգամ ավելի բարձր աշխատավարձ և կարիերայի արագ աճ. Ինպե՞ս է Uniqlo-ն գրավում երիտասարդ տաղանդներին

Ճապոնական աշխատանքի շուկայում կա երկու խնդիր. բնակչությունը արագ է ծերանում, իսկ աշխատունակ կադրերի քանակը կրճատվում է։ Որպեսզի գրավեն տաղանդներին, ընկերությունները պետք է առաջարկեն երիտասարդությանը լավագույն պայմանները։ Այսպես, Uniqlo-ում նորեկներին պատրաստ են առաջարկել  երկրում միջին աշխատավարձից 10 անգամ ավելի բարձր աշխատավարձ և կարիերայի արագ աճ, եթե վերջիններս ընկերությունում աշխատեն մի քանի տարի։

Հագուստի մանրածախ առևտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը՝ Uniqlo-ն, պատրաստ է առաջարկել երիտասարդ հեռանկարային աշխատակիցներին ղեկավար պաշտոն և տարեկան մինչև 280.000 դոլար աշխատավարձ ընկերությունում 3 տարի աշխատելուց հետո, գրում է Nikkei Asian Review-ն։ Ամենաբարձր խաղադրույքները կստանան նրանք, ովքեր կաշխատեն ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում։ Նրանք, ովքեր Ճապոնիայում են, կվճարվեն 2-3 անգամ պակաս։ Համանման պայմանները այժմ քննարկվում են Uniqlo-ի մայր ընկերությունը՝ Fast Retailing Co.-ը, և նրա գլխավոր տնօրեն Տադասի Յանաին, նշում է Bloomberg-ը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։ ՅաForbesնաին Fast Retailing-ի տերն է և Ճապոնիայի ամենահարուստ մարդը ըստ Forbes-ի։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում նա զբաղեցնում է 41-րդ տեղը՝ 22.2 մլրդ դոլար կարողությամբ։

Առաջարկվող վարձատրությունը ավելի քան 3 անգամ ավելին կլինի ընկերությունում միջին աշխատավարձից և միջինից մոտ 10 անգամ ավել նմանատիպ աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների նկատմամբ Ճապոնիայում, մատնանշում է Bloomberg-ը։ Uniqlo-ում հրատարկչությանը հայտնել են, որ Յանաին քննարկում է երիտասարդ տաղանդների համար խաղադրույքների բարձրացումը գործի դնել հաջորդ գարնանը։

Այժմ Uniqlo-ի աշխատակիցների մեծ մասը վերապատրաստվում են ցանցի խանութներում։ Նոր համակարգի շրջանակներում նորեկների մեծամասնության ուսուցումը սկզբում կլինի նրանց հատուկ ստորաբաժանումներ ուղարկելը, որտեղ կգնահատցեն նրանց որակները և կընտրվեն թեկնածուներ ղեկավար պաշտոններում։

Ճապոնական ընկերությունները նոր աշխատակիցներ որոնելիս հաճախ են առերեսվում խնդիրների ծերացող բնակչության և աշխատատեղերում երիտասարդ կադրերի կրճատման պատճառով, նշում են  Nikkei-ն և Bloomberg-ը։ Այդ իսկ պատճառով ընկերությունները ստիպված են փոխել ներքին կանոնակարգը. օրինակ, հրաժարվեն աշխատավարձերի մեկ սանդղակից կամ տարիքից կախված առաջխաղացումից, որոնք ընդունված են Ճապոնիայում։ Nikkei-ը գրում է, օրինակ, որ մեկ այլ խոշոր ճապոնական ընկերություն՝ Sony-ն, առաջարկում է հատուկ պայմաններ այն աշխատակիցներին, որոնք արհեստական բանականության հետ աշծխատելու փորձ ունեն. հունիսի սկզբին ընկերությունը բարձրացրել է նրանց մեկնարկային վարձատրությունը 20%-ով։ А Start Today Co. ընկերությունը, որը ղեկավարում է Zozotown առցանց խանութը, անցյալ տարվա ապրիլին 944,000 դոլար աշխատավարձով հաստիքներ է առաջարկել նրանց, ովքեր կրիպտոգրաֆիայով, արհեստական բանականությամբ և ռոբոտատեխնիկայով աշխատել գիտեն։

Share