Բաժին. Բիզնես

Արմենիա Վայնը հյուրընկալ դռներն էր բացել լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև

Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  «ԶԼՄ-ների դերը հայկական գինեգործական մշակույթի զարգացման գործում» խորագիրը կրող գործարար ընթրիքի շրջանակներում «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը, գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը շեշտադրեցին ԶԼՄ-ների դերը Հայաստանում գինու մշակույթի զարգացման, գինի խմելու երբեմնի ավանդույթի վերականգման և տարածման հարցում։

«Արմենպրս»-ի փոխանցմամբ՝ շուրջ 4 ժամ տևած քննարկման ընթացքում «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահանգն Մկրտչյանը ներկայացրեց անցած տարիներին իրականացված ներդրումային ծրագրերի, խաղողագործության և գինեգործության զարգացմանն ուղղված նախագծերի, ապագայի տեսլականի մասին, քննարկվեցին ԶԼՄ-ների հետ հետագա համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։ Վերջին 10 տարիների ընթացքում զբաղվում է ոչ միայն բուն գինեգործությամբ, այլ նաև խոշոր ներդրումներ է կատարում ոլորտի, օրգանական այգիների զարգացման, գինու որակի բարձրացման շուրջ։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կարևորեց ԶԼՄ-ների դերը գինու վերածնունդ ապրող Հայաստանի համար  տեղական և միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացման, հայկական խաղողագործության հազարամյա պատմության և ավանդույթների տարածման հարցում։

ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան նաև համտեսելու ընկերութայն կողմից արտադրվող պորտ վայնը, որի մեկնարկը տեղական և միջազգային շուկայում նախատեսվում է այս տարվա աշնանը, իսկ մինչ այդ այն այժմ իրականացվում է միայն գործարանի մառանում։ Շատ շուտով «Արմենիա Վայն» ընկերության կողմից Հայաստանում և բազմաթիվ այլ երկրներում կներկայացնի նաև կոնյակագործության ազգային հարուստ ավանդույթների, միջազգային առաջատար տեխնոլոգիաների և նրբաճաշակ ժամանակակից լուծումների համադրմամբ ստեղծված կոնյակի նոր ապրանքանիշ, ամրապնդելով Հայաստանի որպես կոնյակագործության առաջատար երկրի վարկանիշը։

Share