Բաժին. Բիզնես

Կոնվերս Բանկ. Երևանի բանուկ հատվածներից մեկում գործարկվել է Կոնվերս Բանկի «Արշակունյաց» մասնաճյուղը

Գործարկվել է  Երևանում Կոնվերս Բանկի թվով 16-րդ՝ «Արշակունյաց» մասնաճյուղը: Այն գործում է   Արշակունյաց պողոտա 17 շենք, 1 հասցեում՝ մայրաքաղաքի խոշորագույն մանրամեծածախ առևտրի կենտրոնների  հարևանությամբ:

«Շենգավիթ վարչական շրջանում Կոնվերս Բանկի երկրորդ մասնաճյուղի  բացումը թույլ կտա հարակից տարածքներից հաճախորդներին, առևտրային կենտրոններում գործող տնտեսվարողներին սպասարկել բնակության կամ աշխատանքի վայրին հնարավորինս մոտ գտնվող մասնաճյուղում՝ խնայելով նրանց ժամանակը »,-ասել են Բանկում:

Նորաբաց, տեխնիկապես համալրված «Արշակունյաց» մասնաճյուղում հաճախորդներին մատուցվելու են համապարփակ բանկային ծառայություններ, հաճախորդները հնարավորություն ունեն նաև գործարքներ կատարել բանկոմատով և վճարային տերմինալով: Հաճախորդներին հասանելի կլնի նաև անհատական պահատուփերի ծառայությունը:

Մասնաճյուղի հաճախորդների համար նախատեսված է նաև անվճար ավտոկայանատեղի:

Մասնաճյուղն աշխատելու է շաբաթը 6 օր՝ երկուշաբթիից ուրբաթ 9.30-ից 17.00, իսկ շաբաթ օրը՝ 10.00-ից 14.30-ը:

«Բանկը հետևողական է  մասնաճյուղային  ցանցի ընդլայնմանը:  Այս տարի՝ վերանորոգումից հետո արդեն վերաբացվել է Բանկի «Կենտրոնական» մասնաճյուղը:  Աշխատանքներ են տարվում  Երևանում և մարզերում նոր մասնաճյուղերի բացման կամ դրանց պայմանների բարելավման ուղղությամբ»,- ասել են Կոնվերս Բանկում:

Նշենք, որ ներկայում Երևանում, ՀՀ մարզերում և արցախում Բանկը ներկայացված է 36 մասնաճյուղով: Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցի մասին տեղեկատվությունը հասանելի է  https://www.conversebank.am/hy/branches/  հղումով:

Share