Բաժին. Բիզնես

Ալեքսիս Օհանյանը կլինի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորը

Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորը կլինի Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Share