Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմ. Նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը կրթության մեջ՝ ուսանողական էսսեների մրցույթ կրթաթոշակով

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Ռոստելեկոմ»-ը կազմակերպում է ուսանողական էսսեների մրցույթ՝ «Ինչպես կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով։ Բոլոր դիմումները կուսումնասիրվեն «Ռոստելեկոմ»-ի աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից, իսկ լավագույն 3-ի հեղինակները կպարգևատրվեն «Ռոստելեկոմ»-ի կրթաթոշակով և պատվոգրերով:

Նախատեսված է երեք մրցանակ՝

1-ին տեղի համար՝ 300,000 դրամ (10 ամիս՝ ամսական 30․000 դրամ կրթաթոշակ),

2-րդ տեղի համար՝ 200,000 դրամ (10 ամիս՝ ամսական 20․000 դրամ կրթաթոշակ),

3-րդ տեղի համար՝ 100,000 դրամ (10 ամիս՝ ամսական 10․000 դրամ կրթաթոշակ)։

Մասնակից Էսսեն պետք է ներառի ուսանողի պատկերացումներն ու համարձակ մտքերը կրթության և նորագույն տեխնոլոգիաների մասին։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի (բակալավրիատ և մագիստրատուրա), միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները (10, 11 և 12-րդ դասարաններ): Մրցույթի պարտադիր պայման է, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը լինի «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ:

Պարտադիր պայմաններ

– Էսսեի լեզուն հայերենն է,

– Էսսեն պետք է լինի նվազագույնը 300 բառ,

– Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե գրագողության (պլագիատի) կամ այլ լեզուներից թարգմանությունների դեպքեր հայտնաբերվեն,

– Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե հեղինակը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն հանդիսանում «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ,

– Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե չհամապատասխանի նշված թեմային։

Պատրաստի Էսսեն անհրաժեշտ է ուղարկել idea@rtarmenia.am էլ. փոստին մինչև սեպտեմբերի 30-ը՝ թեմա դաշտում նշելով՝ «Ռոստելեկոմ» կրթաթոշակ: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել նաև «Ռոստելեկոմ»-ի պայմանագրային համարը և կոնտակտային հեռախոսահամար։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ից հետո: Լավագույն աշխատանքների հեղինակների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 4-ին։ Հեղինակային աշխատանքները կհրապարակվեն նաև «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքում և/կամ ֆեյսբուքյան էջում։

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+”:

Share