Բաժին. Բիզնես

Beeline. մեկնարկեց անսահմանափակ շարժական ինտերնետ ծառայությունը

Beeline-ը հայտարարում է անսահմանափակ շարժական ինտերնետ ծառայության մեկնարկի մասին: 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց բջջային կապի բոլոր կանխավճարային փաթեթների օգտատերերը (բացառությամբ շարժական ինտերնետ սակագնային փաթեթների), կկարողանան ակտիվացնել «Անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց որևէ սահմանափակումների:

«Հայաստանում երկար ընդմիջումից հետո առաջին անգամ բաժանորդներին հասանելի է դարձել շարժական ինտերնետ առանց արագության կամ ծավալի սահմանափակումների։  Վերջերս Beeline-ը մեծ ներդրումներ է կատարել գերարագ շարժական ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ և կառուցել 3G և 4G ցանցեր Երևանում ու մարզերում: Այս ներդրումների շնորհիվ մեր բաժանորդներն այժմ կարող են ձեռք բերել գերարագ ինտերնետ անսահմանափակ ծավալով», – նշեց Հայաստանում Beeline- ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Անսահմանափակ ինտերնետ ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը, հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

Share